Ուրբաթ, Հունվարի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ վերլուծում եմ իմ ու ձեր տարբերությունները, պարզվում է՝ ես ավելի հայ հոգևորական եմ, քան ձեզնից յուրաքանչյուրը. Աշոտ Երկաթը՝ տիրադավներին

20/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խոսքս ուղղում եմ այն տիրադավ «սրբազաններին»,  ովքեր խռովություն են բարձրացրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ միանալով հայրենադավ իշխանությանը։

Ես ուզում եմ ներկայացնել այն տարբերությունները, որ ունենք ես եւ դուք այս կարճ, անցավոր կյանքում, այս դրախտային Հայոց աշխարհի վրա։

Ես հավատացյալ եմ, Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր զավակ։

Կասեմ՝ ավելի շատ եմ կարդացել Աստվածաշունչ, քան ձեզանից յուրաքանչյուրը։

Ես ավելի շատ եմ սաղմոսներ կարդում, քան ձեզանից յուրաքանչյուրը։

Ես ավելի շատ եմ աղոթում Աստծուն, քան ձեզանից յուրաքանչյուրը։

Ես ավելի շատ եմ շարականներ երգում, քան ձեզանից յուրաքանչյուրը։

Ես պատերազմի խրամատ չեմ լքել։

Դուք լքել ելք հոգեւոր խրամատը։

Ես զոհված եղբայրներիս ու ընկերներիս եմ հուղարկավորել։

Դուք բենթլիատեր մեծահարուստներ եք։

Իմ հոգու մեջ, մարմիս վրա պատերազմի սպիներ են։

Ձեր մարմնի վրա կանացի մատնահետքեր են, իսկ հոգու մեջ՝ սատանան։

Հինգ անգամ եղել եմ Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչքավորը, Արցախի եւ Հայաստանի տարբեր վայրերում իմ զոհված զինակից ընկերների հիշատակին տեղադրել եմ 38 խաչքար՝ իմ բարերար ընկերների օգնությամբ։

Դուք՝ չգիտեմ։

Անցել եմ Արցախյան բոլոր պատերազմներով, զոհաբերել եղբայրներիս և միշտ պատրաստ եղել զոհվելու Արցախիս ու Հայաստանիս համար։

Դուք՝ չգիտեմ։

Իմ երկու ավագ որդիներն ինձ հետ մասնակցել են քառօրյա և 44-օրյա պատերազմներին։

Արցախյան ոչ մի պատերազմի դուք չեք մասնակցել և ոչ էլ ձեր ապօրինի որդիները։

Ես ունեմ 36 պետական և կառավարական պարգև։ «Մարտական խաչ» շքանշանի կրկնակի ասպետ եմ։

Դուք ունեք մեկ խաչ, որից ունեմ նաև ես ու ամբողջ հավատավոր ժողովուրդը (որին դուք չեք հավատում)։

Ես երբեք դուրս չեմ եկել մեր եկեղեցու դեմ, մնացել եմ եկեղեցու պաշտպան, Սյունյաց հոգևոր թեմի ատենապետն եմ։

Դուք դուրս եք եկել մեր եկեղեցու դեմ, դավաճանել եք օծյալ Վեհափառին ու միացել դավադիրներին։

Ես նստած եմ կալանավայրում իրական Սրբազանների հետ։

Դուք վայելում եք կյանքը զեխության մեջ և ճոխ սեղան նստում դավաճանների հետ։

Անգամ բանտախցում իմ սեղանի գրքերն են Աստվածաշունչն ու Նարեկը։

Եվ երբ վերլուծում եմ իմ ու ձեր տարբերությունները, պարզվում է՝ ես ավելի հայ հոգևորական եմ, քան ձեզնից յուրաքանչյուրը։

Ձեզ խորհուրդ եմ տալիս գնալ Տաթևի ձորում գտնվող Հարանց անապատ՝ ճգնելու և ապաշխարելու, մեղա գալու և աղոթելու։ Գուցե Աստված ձեզ ների, Վեհափառն էլ ների, ժողովուրդն էլ ների։

Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ

Սիսական ջոկատի հրամանատար

Պահեստազորի գնդապետ

«Վարդաշեն» ՔԿՀ կալանավոր

Աշոտ Հրանտի Մինասյան /Երկաթ/

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք կբացենք սահմանները, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները համագործակցեն միմյանց հետ և վայելեն փոխադարձ օգուտներ. Վահագն Խաչատուրյան

Հաջորդ գրառումը

Տեսանյութ.Գագիկ Սարգսյանը հրաժարական է տալիս. նա Ժաննա Անդրեասյանին արժանի պատասախան է տվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նորմայից 3-6 աստիճանով բարձր ջերմաստիճան է սպասվում. Գրենլանդիայում ավելի տաք է, քան Երևանում

22/01/2026
Նորություններ

Սրա վերջը կտաի մեկ շաբաթում, եթե ազատության մեջ լինեի. Սաակաշվիլի

22/01/2026
Նորություններ

Հռիփսիմե Հունանյանի համար շտապօգնություն են կանչել

22/01/2026
Միջազգային

Լավ է անցել. Թրամփը՝ իր ու Զելենսկու հանդիպման մասին

22/01/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ.Գագիկ Սարգսյանը հրաժարական է տալիս. նա Ժաննա Անդրեասյանին արժանի պատասախան է տվել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական