Երեքշաբթի, Նոյեմբերի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ լռությունը դառնում է մեղսակցություն․ Հայաստանի չասված պատասխանը Բայրամովին. վերլուծություն

11/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցին նվիրված ֆիլմում ներկայացրել է մի շարք դրվագներ, որոնց նպատակը ակնհայտ է՝ ոչ թե պատմությունը վերհիշել, այլ այն վերաշարադրել։

Ֆիլմում Բայրամովը մեղադրում է Հայաստանին՝ բանակցային գործընթացից հրաժարվելու և պատերազմ հրահրելու մեջ։

Նա պատմում է, թե իբրև 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած Փաշինյան–Ալիև առաջին հանդիպման ժամանակ Փաշինյանը խոստացել է լուծել ԼՂ հարցը՝ պայմանով, որ Ալիևը դադարեցնի սահմանային կրակոցները։

Ալիևը, ըստ նրա, հանձնարարել է «կատարյալ լռություն» պահպանել սահմանին, սակայն ընդամենը վեց ամիս անց՝ 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում կայացած հաջորդ հանդիպմանը, Փաշինյանը փոխել է իր դիրքորոշումն ու հայտարարել, թե չի կարող լուծել խնդիրը։

Բայրամովի այս պատմությունն ունի մեկ ակնհայտ նպատակ՝ Ադրբեջանի ագրեսիան ներկայացնել որպես «պատասխան» հայկական սադրանքին և հետին թվով լեգիտիմացնել պատերազմը՝ միջազգային լսարանի աչքում։

Հայաստանի իշխանությունները, սակայն, չեն արձագանքում այս մեղադրանքներին։

Իսկ լռությունը դիվանագիտության մեջ երբեք չեզոք չէ․

● կամ դա վկայում է, որ ասվածը ճիշտ է, և հակափաստարկ չկա,

● կամ դա վախ է՝ Ադրբեջանից վասալային կախվածության մեջ լինելու հետևանքով:

Երկու դեպքում էլ Բաքուն շահում է։

Քանի դեռ Երևանը չի ներկայացնում հիմնավոր հակափաստարկներ՝

2018–2019 թթ․ բանակցությունների փաստաթղթերը, Մինսկի խմբի ձևաչափում եղած արձանագրությունները և այն հանգամանքը, որ հենց Բաքուն էր խախտում խաղաղ գործընթացի տրամաբանությունը, միջազգային հանրության ընկալման մեջ Բայրամովի ներկայացրած տարբերակն աստիճանաբար վերածվում է «պատմական փաստի»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երբ հանուն պետական շահերի՝ փոխվում են դիրքորոշումները, այդ թվում՝ ամերիկյան «ահաբեկիչների հետ չենք բանակցում» հայտնի սկզբունքը

Հաջորդ գրառումը

Մտքովս չէր անցնի, որ 4-րդ կարգի ցորենի ներկրումը գործող իշխանությունները կփորձեն ներկայացնել հացի գնի էժանացման միջոց

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Գիտե՞ք՝ քանի առաջնակարգ դասախոս է հեռացվել, օրինակ, Վ. Բրյուսովի համալսարանից ընդիմադիր հայացքների համար… 40 դասախոս

11/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

(5 լեզվով). Ինչպե՞ս հերքել Փաշինյանի կեղծ «խաղաղություն կամ պատերազմ» այլընտրանքը՝ 2026 թ ընտրություններում

11/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հաքերները կարող են դրսից կառավարել նաև երևնայան ավտոբուսները, որոնք նրանց ձեռքին վտանգավոր զենք են. մասնագիտական վերլուծություն

11/11/2025
Հրապարակախոսություն

Մտքովս չէր անցնի, որ 4-րդ կարգի ցորենի ներկրումը գործող իշխանությունները կփորձեն ներկայացնել հացի գնի էժանացման միջոց

11/11/2025
Հաջորդ գրառումը

Մտքովս չէր անցնի, որ 4-րդ կարգի ցորենի ներկրումը գործող իշխանությունները կփորձեն ներկայացնել հացի գնի էժանացման միջոց

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական