Եվլախում սկսվել է Ադրբեջանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հանդիպումը. այսպիսի ձևակերպմամբ է հանդիպման մասին տեղեկություն տարածել «Ռիա նովոստի»-ն։
Եվլախում սկսվել է Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հայերի պատվիրակության հետ. հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Բաքուն առաջարկել է Ղարաբաղի հայերի վերաինտեգրումը Ադրբեջանի սահմանադրության հիման վրա։ Նախօրեին Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը նույնպես հայտնել էր, որ կառավարությունը պատրաստել է Արցախի բնակիչների սոցիալ-տնտեսական ինտեգրման ծրագիր։
Բանակցություններն ընթանում են փակ ձևաչափով. ադրբեջանական կողմը ներկայացնում է խորհրդարանի անդամ Ռամին Մամեդովը, որին հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մարտին լիազորություն է տվել Ստեփանակերտի հետ պաշտոնական շփումների համար։
Հիշեցնենք, որ հայկական կողմի ներկայացուցիչն Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանն է։