Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցից հետո ադրբեջանական կողմը հետքայլ է արել և համաձայնել հստակեցնել Արցախի կարգավիճակի հարցը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի համատեքստում։ Այսօր Եվլախում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։
Թեև Ստեփանակերտ-Բաքու բանակցություններից հետո որևէ տեղեկություն չկա, որևէ մեկը հայտարարությամբ հանդես չի եկել, բայց փաստաթղթի ստորագրաման մասին լուր նույնպես չկա։
Արցախը, չնայած մեծ ավերածություններին ու զոհերին, շարունակում է գոյություն ունենալ որպես պետություն։
Եվ այն, որ Բաքուն այսօր հանդիպել է Արցախի ներկայացուցչի հետ, անուղղակիորեն փաստում է, որ Բաքուն էլ է ընդունում, որ Արցախի Հանրապետությունը որպես պետություն կա, գոյություն ունի։
Արցախի տարբեր հատվածներից հայտնում են, որ հայկական դիրքերը պահվում են թեկուզ կորուստներով, թեկուզ դժվարությամբ։
Հաթերքից լուրերն են ստացվել, որ գյուղը կանգուն է, դիմադրում է, թեև զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություն չկա։
Ադրբեջանական լրատվամիջոցները Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին ընդամենը գրում են.
Կառուցողական և դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման, վերաինտեգրման, ենթակառուցվածքների վերականգնման և գործունեության կազմակերպման հարցեր»։
Այլ տեղեկություն ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմերը չեն հաղորդում։