Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես որոշել եմ հացադուլը դադարեցնել մի շարք պատճառներով և խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր միացել էին ինձ, նույնը անել. Ռուբեն Վարդանյան

13/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իմ հացադուլի 23-րդ օրն է: Ես գերազանց վիճակում եմ: Մի մտածեք, ամեն ինչ լավ է: Ես գիտակցում եմ ինչ եմ անում, ինչի համար, և շնորհակալ եմ բոլորին՝ ձեր աջակցության և ապրումների համար:

Ցանկանում եմ դիմել բոլորին և խնդրել (անկախ նրանից, թե ինչպես եք ինձ վերաբերվում) լսել իմ այս ուղերձը: Հուսով եմ՝ այն կլինի պարզ ու հստակ: Ես դիտմամբ ազգանուններ չեմ նշում՝ չցանկանալով ուշադրությունը շեղել անձանց վրա: 

Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի. 

Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ,

Ցույց տալ, որ այստեղ ինձ միայն չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը,

Ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել այստեղ {Արցախում}, այլ չհեռանալ: 

Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել ռուսական հեքիաթից հայտնի ընտրության մասին. ընտրություն, որը պետք է կատարվի նժույգի՝ Հայրենիքի կորստի, սրի՝ պատվի կորստի և կյանքի կորստի միջև: Եվ հերոսը պետք է այդ ընտրությունը կատարի, քանի որ տեղում կանգնելը լիակատար ոչնչացում է: Այդ ընտրությունը հեշտ չէ, բայց այն պետք է արվի յուրաքանչյուրի կողմից, այդ թվում նրանց կողմից, ովքեր ապրել էին Արցախում, երբ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ այս ընթացքում և մինչև այդ՝ վերջին երեսուն տարիներին, և մինչ այդ՝ հազարամյակների ընթացքում:  

Այս վերջին դատական նիստը վառ օրինակ էր այն բանի, թե ինչ տեղի կունենար, եթե արցախցիները մնային իրենց տանը և ինչ գին կվճարեին դրա համար: Այդ նիստում Ստեփանակերտում ապրող երկու արցախահայ իմ դեմ ցուցմունք տվեցին՝ այդ թվում պնդելով տարբեր անհավանական բաներ: Ընդ որում, նրանք կյանքում ինձ չեն էլ տեսել, բացի այդ, նրանք իրենք էին գտնվում սարսափելի վիճակում, բայց այդուհանդերձ, հանդես եկան դատարանում, և ես նրանց շատ խղճացի:

Մարդն ամեն ինչի համար ինչ-որ գին է վճարում. և այն հայի օրինակը, որին ձերբակալել-տարել էին հենց Կարմիր Խաչի ավտոմեքենայից ու դատապարտել տասնհինգ տարվա ազատազրկման, և այս երկու անձանց օրինակը պարզ զգուշացում է, որ ձեզ ձեր տներում հանգիստ թույլ չէին տա ապրել: Եվ յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող էր հայտնվել երեկվա երկու վկաների կամ՝ բոլոր սարսափելի հանցագործությունների մեջ մեղադրվողի տեղում: Ու բոլորովին կապ չունի՝ մեղավոր եք դուք, թե ոչ, կատարել եք այդ հանցագործությունները, թե ոչ: 

Ցանկանում եմ առանձին նշել, որ այսօր այստեղ ցուցմունք է տալիս Արցախի նախկին նախագահը, իսկ Արցախի լեգիտիմ նախագահը գտնվում է Հայաստանում, և դա, հավատացեք, մեծապես փոխում է իրավիճակն ու այն խոսքերի կշիռը, որոնք այստեղ ասվում են նախկին նախագահի կողմից: 

Զարմացած եմ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ արցախցիների  նկատմամբ ատելության խորությունից, և ուրախ եմ, որ խանգարեցի նրանց իրականացնել իրենց ծրագիրը, որը նրանք ամեն կերպ առաջ էին մղում և նպաստում էին, որպեսզի Արցախի որոշ լիդերներ՝ թե գործող, թե նախկին, իրականացնեն ուրիշի կողմից գրաված այդ սցենարը, որպեսզի հետո իրավունք ունենային ասել. «Տեսեք, իսկ նրանց պատճառով զոհվեցին ձեր որդիները: Եվ դուք դեռ մեզ ե՞ք ինչ-որ բանում մեղադրում, իսկ նրանք ծախվեցին ու հիմա ուրախ-զվարթ կարող են ապրել, մինչդեռ դուք այստեղ ողջ կյանքում սգալու եք ձեր հարազատների կորուստը»:

Ուզում եմ բարոյական  բոլոր հաշմանդամներին ասել, որ իրենք տանուլ են տվել. նրանք, ովքեր ցանկանում էին դա, և թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում համապատասխան քայլեր էին արել, և բոլոր նրանք, ովքեր հիմա հայտարարում են, թե ինչու մինչև վերջ չկռվեցին, այլ դուրս եկան: Ձեզ չի հաջողվել ոչնչացնել սովորական հայերի պատիվն ու արժանապատվությունը: Ոչ միայն արացախահայության, այլև բոլոր հայերի: 

Տեղեկատվության կարգով ասեմ հետևյալը: վերջին ռազմական գործողության ընթացքում մյուս կողմի կրած կորուստների պաշտոնապես ընդունված թիվը չորս անգամ գերազանցում է 44-օրյայի ժամանակ նրանց կորուստների թվին: Թող Հայրենիքի համար ընկածների հիշատակը միշտ վառ լինի: 

Հացադուլիս 23-րդ օրը ես որոշել եմ այն դադարեցնել մի շարք պատճառներով և խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր միացել էին ինձ, նույնը անել: Համարում եմ, որ  վերջին դատական նիստը պարզ ու հստակ ձեզ բոլորիդ ցույց տվեց, թե ինչ էր լինելու ձեզ հետ, եթե դուք մնայիք այստեղ {Արցախում}, և ինչ գին էիք ստիպված լինելու վճարել ձեր տանը, ձեր հայրենիքում ապրելու համար: Երկրորդը՝ ցույց տալ, որ սա ոչ թե դատավարություն է, այլ ձևական դատ, և իմ պահանջները, իմ միջնորդությունները քննարկելու իմ օրինական իրավունքի հերթական մերժումը ցույց է տալիս, որ այստեղ դատավարություն չի լինելու, այս շոուն շարունակվելու է՝ անկախ ամեն ինչից:

Մի քանի օր առաջ իշխանության պաշտոնական ներկայացուցչի ելույթը ցույց տվեց այն ակնհայտ նպատակը, որ դատն իրականացվում է ոչ թե 15 գումարած մեկի, այլ Հայաստանի ղեկավարության ու Հայաստանի դեմ՝ որպես պետության ընդհանրապես, ցանկացած հայի դեմ՝ կապ չունի, որտեղից է նա, եթե անգամ նա Հայաստանից չէ:

Եվ վերջինը: Ով որ ձեզ վախեցնում է հերթական ռազմական պատերազմով՝ նորից մոլորեցնում է ձեզ: Այսօրվա աշխարհում սեփական պետությունն ունենալու իրավունքը տանուլ տալու շատ այլ միջոցներ կան: Արդեն պարտադիր չէ նվաճել  ռազմական ճանապարհով, հիմա պատերազմը նորից է շարունակվում, պարզապես հնարավոր է առանց անգամ մեկ կրակոցի նվաճել տեխնոլոգիաների, ֆինանսների, տնտեսական կախվածության, ենթակառուցվածքների, ինֆորմացիայի, քաղաքական պատերազմների միջոցով: Եթե դուք այդպես էլ ապրեք պատրանքներում, թե ամեն ինչ վերջանալու է, և դուք հանգիստ կարող եք ապրել ու վաստակել, ապա դա ինքնախաբեություն է:

Արցախը կորցնելով՝ առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը և թե ով պետք է մեզ ղեկավարի: Լսեք ինձ և մտածեք այդ մասին, քանի դեռ ուշ չէ: Եվ հիշեք, միշտ, ինչպես հայկական հայտնի հեքիաթում, Քաջ Նազարին թագավոր է ընտրում ժողովուրդը, և դա մեր բոլորիս որոշման արդյունքն է, ոչ թե նրա:

Վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ մենք ունենք առողջ ուժեր և որ այս ծանր ճգնաժամը մենք հաղթահարելու ենք, ինչպես որ արել ենք բազմաթիվ անգամներ մեր պատմության ընթացքում և կարողանալու ենք ոչ միայն պարզապես ապրել, այլ՝ արժանապատվ ապրել մեր հայրենիքում: Հիշեք, որ միայն ողջ  մարդը կարող է լողալ հոսանքին հակառակ: Բոլորիդ գրկում եմ: 

Ձեզ հետ միասին ձեր շարքային հայերից մեկը՝ Ռուբեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. ԱԳ նախարարի կարգավիճակ ունեցողը, ձեռքը գրպանը դրած, ինքնագոհ, կիսասպառնալից, մունաթով ու հեգնանքով խոսում է լրագրողների հետ

Հաջորդ գրառումը

Օգտագործվում է արեւի էներգիան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
Նորություններ

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025
Նորություններ

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025
Նորություններ

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025
Հաջորդ գրառումը

Օգտագործվում է արեւի էներգիան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին...

ԿարդալDetails

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական