Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքի առջև, ամերիկահայ համայնքը «Ադրբեջանը պանտանդել է 120 հազար հայի», «Սանձահարեք Ադրբեջանին, բացեք Լաչինի միջանցքը», Ադրբեջանի բռնարարքը դատապարտող գրությամբ պաստառներով ցույց է կազմակերպել, որին մասնակցել և այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։
«Այսօր Կապիտոլիումի մոտ ցուցարարները բողոք էին հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական և անմարդկային շրջափակմանը: Ես հպարտությամբ կանգնեցի նրանց կողքին՝ կոչ անելով, որ Միացյալ Նահանգները պատասխանատվության ենթարկի Ալիևին Արցախի ժողովրդի դեմ մարդու իրավունքների խախտումների համար»,- թվիթերյան էջում պատմել է ԱՄՆ կոնգրեսականը։