Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե մտավախություն ունենք, այդ անձինք պետք է անընդմեջ կալանքի տա՞կ պահվեն. եթե չկան իրավական հիմքեր, նրանք պետք է ազատ արձակվեն. փոխոստիկանապետ

01/09/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 31-ի գիշերը Արարատի մարզի Վեդի քաղաքում Թուրքիայի քաղաքացիների և տեղացիների միջև տեղի է ունեցել միջադեպ։

«Միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ», – Aysor.am-ին ասել է ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Ականատեսները պատմում են, որ ազգությամբ թուրք օտարականները Վեդու կայարանում խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել ու հայհոյել հայերին։ Ըստ ականատեսների՝ կինը Թուրքիայի դրոշ է տեղադրել, ինչը վրդովեցրել է տեղաբնակներին և միջադեպի պատճառ դարձել։

Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ նյութեր է նախապատրաստում, այլ մանրամասներ հայտնի չեն։

Aysor.am-ը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը տեղյակ է՝ ինչ միջադեպ է տեղի ունեցել Վեդիում։ Նա պատասխանել է՝ դիմեք Ոստիկանության լրատվական վարչություն, այնտեղից պարզաբանում կտան։ Ես տեղյակ չեմ։

«Այո՛, հաստատում ենք ձեր տեղեկատվությունը, որ երեկ Արարատի մարզի Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում երկու օտարերկրյա  քաղաքացիների հետ միջադեպի վերաբերյալ  օպերատիվ տեղեկատվություն է ստացվել, օպերատիվ խումբը, այդ անձանց տեղափոխել է ոստիկանական բաժին, ստեղծված փաստաթղթերով փոխանցվել են քննչական կոմիտե։

Ովքե՞ր են նրանք, ո՞ր երկրի քաղաքացի, ի՞նչ ազգության, մենք անձի վերաբերյալ տեղեկություն չենք տալիս»,-Yerevan Today-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են ոստիկանությունից։

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը Կառավարությունում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Վեդիի միջադեպի առնչությամբ ասել է. «Պարզաբանումները ներկայումս իրականացվում են, պարզում ենք, թե ով՝ ով է իրականում, նույնականացում ենք իրականացնում. արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»:

Լրագրողները հարցրել են՝ մտավախություն չկա՞, որ նրանց մասնակցությամբ դարձյալ միջադեպեր կլինեն, Ֆիդանյանը պատասխանել է.«Մտավախություններ կան, սակայն պետք է առավել համակողմանի միջոցառումներ ձեռնարկվեն: Եթե մտավախություն ունենք, այդ անձինք պետք է անընդմեջ կալանքի տա՞կ պահվեն, կամ անազատության մեջ, իհարկե, ոչ: Եթե չկան իրավական հիմքեր, այդ անձինք պետք է ազատ արձակվեն»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սեպտեմբերի 2-ին պետք է լինել Ֆրանսիայի հրապարակում՝ աշխարհին, թշնամիներին ցույց տալու, որ հայ ազգը չի լքել Արցախը և տեր է իր Հայրենիքին

Հաջորդ գրառումը

Օկուպացիոն վարչակարգի համար բոլոր հայերը, առավել ևս Արցախցի, զինվորական, ընդդիմադիր են, ավելի ճիշտ՝ թշնամի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա զգաստության կոչ է բոլոր մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ կարող են ազատ խոսել և պաշտպանված լինել օրենքով. Սուրենյանց

16/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ Հայոց Եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը. Մայր Աթոռ

16/10/2025
Հաջորդ գրառումը

Օկուպացիոն վարչակարգի համար բոլոր հայերը, առավել ևս Արցախցի, զինվորական, ընդդիմադիր են, ավելի ճիշտ՝ թշնամի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձեւն առերևույթ վրեժխնդրություն է։ Ակնհայտ անթույլատրելի ձևով արձագանք է մի արարքի, որի որակումը Քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական