Բոլոր հարկային «բարեփոխումները», որ իրականացնում է այս իշխանությունը, հարվածում է փոքր ձեռնարկատիրությանը. ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ակնհայտ է, չէ՞, որ եթե հաշվապահական փոքր ընկերությունները մտցնում եք ավելացված արժեքի հարկի դաշտ, ի՞նչ է տեղի ունենալու։ Նրանք դուրս են մղվելու. շուկայի այդ բաժինը գնալու է խոշորներին։ Ի՞նչ տեղի ունեցավ, երբ աուդիտորական գործունեության մասին օրենքը փոխեցիք, քպ-ականներին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորը։
Մեր հասարակության սոցիալական բևեռացումն ահռելի է, հարուստներն ավելի քիչ հարկ են վճարում և ճեղքն ավելի են մեծացնում։
«Գույքահարկի հետ կապված. գույքի գինը, այո՛, պետք է լինի շուկայականին մոտ, բա տոկոսադրույքնե՞րը։ Ինչո՞ւ հարվածի տակ ընկան միջինն ու միջինից ցածրերը, այլ ոչ թե դղյակները, որովհետև դուք խոշոր բիզնեսի և հարուստների շահերը սպասարկող քաղաքական ուժ եք»,-ելույթն ավարտեց Արթուր Խաչատրյանը։