Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Իրանն ու Հայաստանը համատեղ ռազմական մոդել գործարկեն, ապա դա ուժեղ ուղերձ կլինի բոլոր թշնամիների համար. Ադրբեջանը չի կարող որևէ բան սկսել, նրանք պարզապես ցանկանում են վախեցնել ձեզ. իրանցի փորձագետ

25/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջազգայնագետ, Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը ներկա պայմաններում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնածավալ հարձակման հավանականությունը քիչ է համարում՝ հաշվի առնելով ինչպես տարածաշրջանում առկա բարդ իրադրությունն, այնպես էլ Հայաստանի նկատմամբ տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրներում ձևավորված աջակցությունը։

Թեհրանի ATU (Allameh Tabataba’i) համալսարանի դասախոս Էհսան Մովահեդիանը նման տեսակետ է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, որի ընթացքում անդրադարձել է վերջին մի քանի օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածվող ապատեղեկատվությանն այն մասին, թե իբր Հայաստանի զինված ուժերը կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

Իրանցի փորձագետը նկատել է, որ նման վարքագծով ադրբեջանական կողմը ցանկանում է որքան հնարավոր է ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից։ 

«Ադրբեջանը ցանկանում է, որ ․ Հայաստանը դժվարության մեջ հայտնվի․ նրանք ցանկանում են ցույց տալ, որ եթե Հայաստանում ցանկանում են ստորագրել խաղաղության համաձայնագիրն, ապա պետք է Բաքվին ավելի շատ բաներ զիջեն և ընդունեն իր պահանջները»,-շեշտել է իրանցի փորձագետը։  

Նրա դիտարկմամբ՝ երբ Ադրբեջանը սկսում է նման հայտարարություններ անել կամ նման քայլեր կատարել՝ իրականացնելով փաստացի կեղծ և ստահոդ քարոզչություն, դա նշանակում է, որ Բաքուն հիասթափված է։  

«Կարծում եմ, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին ցույց տա, որ չի պատրաստվում ընդունել այն, ինչ Բաքուն ցանկանում է պարտադրել, քանի որ դա ընդունված չէ միջազգային հարաբերություններում և հակասում է նորմալ կանոնակարգերին ու միջազգային իրավունքին։ Բացի այդ, դուք գիտեք, որ Իրանը միանշանակ աջակցում է ձեզ, և որոշ տարածաշրջանային գործընկերներ ևս միանշանակ աջակցում են Հայաստանին այս հարցում։ Օրինակ՝ Հնդկաստանը, դուք կարող եք հույս դնել նույնիսկ Վրաստանի վրա, բացի այդ, որոշ արևմտյան երկրներ ևս աջակցում են ձեզ»,-նկատել է Էհսան Մովահեդիանը։  

Փորձագետի բնորոշմամբ՝ Բաքուն, միգուցե, մոտ ապագայում սահմանային հատվածներում ինչ-որ տեղային բախումներ հրահրի՝ նպատակ ունենալով ինչ-որ միավորներ հավաքել։ 

«Այդուհանդերձ, չեմ կարծում, թե մոտ ապագայում Ադրբեջանը փորձի հարձակվել Սյունիքի վրա։ Կարծում եմ, որ Բաքուն հիմա դա չի կարող անել, որովհետև տարածաշրջանում իրավիճակը շատ բարդ է։ Ադրբեջանն այս իրավիճակում պետք է կանգ առնի և լավ մտածի որևէ բան անելուց առաջ»,-ընդգծել է իրանցի փորձագետը։ 

Նա շեշտել է, որ եթե նման պայմաններում Իրանն ու Հայաստանը, թեկուզ այլ երկրների, օրինակ՝ Հնդկաստանի կամ նույնիսկ Ռուսաստանի մասնակցությամբ ինչ-որ զորավարժություններ անցկացնեն, ապա դա Բաքվին ուղղված հստակ և զորեղ ուղերձ կլինի։ 

«Եթե Իրանն ու Հայաստանը համատեղ ռազմական մոդել գործարկեն, ապա դա ուժեղ ուղերձ կլինի բոլոր թշնամիների համար: Ադրբեջանը չի կարող որևէ բան սկսել, նրանք պարզապես ցանկանում են վախեցնել ձեզ: Հայաստանի կառավարությունը պետք է դեմ լինի այս նախապայմաններին, որովհետև Բաքուն ուզում է վիրավորել ինքնիշխան երկրին՝ Հայաստանին, և դա չի ավարտվելու․ երբ դու անընդհատ ինչ-որ բան ընդունում ես, հետագայում Բաքուն նոր բան է ասելու։ Հայաստանը պետք է դադարի ընդունել նախապայմանները և ուժեղ լինի՝ բարելավելով իր ռազմական պատրաստվածությունն ու հզորությունը, և ես հուսով եմ, որ այս կերպ կկարողանա կանգնեցնել Ադրբեջանին»,-իր խոսքում նշել է Մովահեդիանը։

Զրույցի ընթացքում իրանցի փորձագետն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցին՝ նկատելով, որ միանշանակ զրուցակիցները վերահաստատել են հայ-իրանական հարաբերությունների ռազմավարական բնույթը։ 

«Համոզված եմ, որ խոսվել է իրանական կարմիր գծերի մասին, որը վերաբերում է հայ-իրանական սահմանի պահպանմանը և անխախտելիությանը։  Կարծում եմ, որ երկու երկրների առաջնորդները խոսել են նաև երկկողմ տնտեսական կապերի, ձեռքբերումների և ապրանքաշրջանառության ծավալների մասին»,-եզրափակել է Էհսան Մովահեդիանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ տարածքում գտնվող այն մասը, որտեղ ներխուժել են ադրբեջանական զորքերը, ռազմական գործողություններով լուծելու նպատակ ու գաղափար այս պահին չունենք. Սիմոնյան

Հաջորդ գրառումը

Պարզ չի՞ ով ա Վարդանիկը, իրա տեղը իրոք գաղութում ա. Ալեն Սիմոնյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հովհաննավանքում կարգալույծ Ստյոպայի մատուցած կեղծ պատարագը Հ1-ն ուղիղ եթեր է հեռարձակել

02/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրապետական մաղթանք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով. ուղիղ

02/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Հաջորդ գրառումը

Պարզ չի՞ ով ա Վարդանիկը, իրա տեղը իրոք գաղութում ա. Ալեն Սիմոնյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական