Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանը շատ թույլ է, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. «Սպուտնիկ Արմենիային» ասել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Հետազոտությունները դեռ կատարվում են, այս պահին պատասխանները չկան։ Միայն կարող եմ ասել՝ շատ–շատ թույլ է»,- ասել է Էլբակյանը։
Փաստաբանը հավելել է, որ 18-ամյա Դավիթ Մինասյանը ուզում է հաղորդություն ստանալ, և իրենք սահմանված կարգով դիմել են իրավապահ մարմիններին, գործընթացը կազմակերպելու համար։









