«Շատերն ասում են, թե փորձ է արվում ԶՈւ-երը ենթարկել նախարարին։ Նախ՝ ԶՈՒ-երը ենթարկվում են նախարարին, դա փորձ չի, հստակ քայլ է։ ԶՈւ-երը պետք է ենթարկվեն Պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՊՆ Սուրեն Պապիկյանը։
Նա ամբիոնից դիտողություն արեց ընդդիմադիր պատգամավորներին, թե ինչու ներկա չեն նիստին ու չեն մասնակցում պաշտպանության ոլորտին վերաբերող խորհրդարանական քննարկումներին։
«Իշխանությունը, որը ժողովուրդը արտոնել է մեզ, մենք իրավունք ենք վերապահում իրացնել ամբողջությամբ»,- հայտարարեց Պապիկյանը։
Նա նշեց, որ շատ կուզեր, որ այսօր քննարկմանը մասնակցեին օրենսդրի մաս կազմող ընդդիմադիր պատգամավորները, մանավանդ որ նրանցից շատերն ունեն զինվորական ծառայության փորձ, գիտելիքներ։
«Ես այդ մարդը չեմ, որ նրանց օբյեկտիվ առաջարկները կարող էր մերժել։ Բայց չեն հնչել այդ առաջարկները, իսկ պատատակերին, թաքուն հնչած քննադատությունները ես չեմ ընդունելու որպես ի գիտություն։ Ասում են՝ նախկինում էլ են սպաներին բնակարաններ տվել։ Ո՞ր բնակարանների մասին է խոսքը, այն բնակարանների, որոնց պարտավորությունները մինչև այսօր ՀՀ կառավարության ուսերի՞ն է»,-հռետորական հարց ուղղեց Պաշտպանության նախարարը։
Նա անդրադարձավ ևս մի հարցի։ Անուն չնշելով՝ Պապաիկյանը պատմեց.«Ընդդիմության պատգամավորներից մեկը, որը այլևս չի զբաղեցնում գերատեսչության ղեկավարի կամ ԳՇ պետի պաշտոնը, զանգել է գլխավոր զինկոմին ու հարցրել՝ ի՞նչ իրավունքով եք ընդդիմության երիտասարդներին զորակոչում։ Ժողուրդ, դուք ՀՀ քաղաքացի՞ եք, թե ո՞նց։ Երևանում երկիրը պաշտպանելը, փրկելը շատ հեշտ է, իհարկե չեք փրկում, մեզ փորձում եք մղել դեպի անորոշություն, երկիրը տանել դեպի անորոշություն։ Ես վերջին մեկ ամիսը հայտարարել եմ ինժեներական աշխատանքների ամիս, համեցեք, մասնակցեք այդ աշխատաքններին, գնացեք և մասնակցեք եռամսյա հավաքներին։ Դուք ՀՀ քաղաքացի եք»,-խիստ տոնով հայտարարեց Պապիկյանը։