Երեքշաբթի, Սեպտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտե, որ մեղավոր է, բայց երկրի առաջին դեմքին ինչպե՞ս ձերբակալի

12/07/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«100 տոկոսով մերոնք են, չկրակեք». Արցախի պաշտպանության բանակի նախկին ղեկավար,  գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի այս խոսքերը բախտորոշ  եղան Ցորի զորամասի հրետանավորների համար:

Զոհերից մի մասի մասունքները ռուս խաղաղապահների աջակցությամբ ծնողներին հանձնվեցին տղաների զոհվելուց մեկ տարի երկու ամիս հետո միայն: Զոհվածների հարազատները առաջին անգամ հարցաքննվել են 2020թ.-ի դեկտեմբերի 14-ին ու վերջ… Գործը թղթի վրա, խնամքով պահվում է դարակում: Այս գործով կալանավորված է հրետանային դիվիզիոնի շտաբի պետ, մայոր Գևորգ Գևորգյանը:

Ըստ հարազատների՝ Ցորի գործով պետք է կալանավորվեն նաև Ջալալ Հարությունյանը, ՊԲ հրետանու պետ Գենա Բաղդասարյանը:

«5-րդ անմիսն է՝  Ջալալ Հարությունյանի  մասով նախաքննությունը ավարտվել  է: Ամեն Աստծո օր ասում ՝ այսօր մեղադրանք կառաջադրենք, վաղը կառաջադրենք: Քննչական մարմնում համոզված են, որ Ջալալը մեղավոր է: Բայց և ասում են՝  էնպիսի պաշտոն է զբաղեցնում, որ փոխարինող չունի: Ծիծաղել է, բայց նման պատասխան են տալիս: Մարդասպանը քանի աշխատում է՝ անձնամխելի է,  փաստորեն»,- ասում է անհետ կորած զինծառայողի հայր Ջիվան Միքայելյանը:

Հետևողական ենք լինելու, որ  դատապարտվեն բոլոր նրանք,  ովքեր դավաճանեցին Հայրենիքը, տղաներին մտածված մահվան տարան: Եթե ոչ Հայաստանում, ապա միջազգային հարթակներում ենք հասնելու արդարության.  համոզված է Եղիշե Զաքունցը:

«Դատախազական համակարգից մի բարձրաստիճան պաշտոնյա, անունը չտամ, ասաց. «Մենք ձեր կողմից ենք բայց… Այոʹ, ինքը մեղավոր է (խմբ. Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է), բայց ոնց եք պատկերացնում՝ ես ձերբակալեմ երկրի առաջին դեմքին…»,-նշեց անհետ կորածի հարազատ Եղիշե Զաքունցը:

Պետությունը անգործություն ցուցաբերեց տղաների մարմինները որոնելիս, դիտորդի դերում է նաև հիմա, ավելին՝ քաղաքական որոշում կա՝ ամեն գնով ձգձգել գործի քննություն. համոզված են հարազատները:

Նրանք չեն վստահում նաև 44-օրյա պատերազմի հետևանքները քննող հանձնաժողովին: Անդրանիկ Քոչարյան, Սամվել Բաբայան, Արծրուն Հովհաննսիայն և այլք, այս կազմով, իրենք իրե՞նց պետք է քննեն,  ինչ է. հռետորական հարց են հնչեցնում հարազատները:

Ցորի գործով բոլոր փաստերը փաստաթղթավորել  են. դրանք առաջիկայում միջազգային տարբեր կառույց-կազմակերպություններ, դատարաներ կուղարկեն:

Հիշեցնենք, որ քրեական գործով Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով. ըստ նախաքննական մարմնի՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ։

Նախաքննության ընթացքում Գևորգյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ երբ իրենց Ֆիզուլիի հատվածում տեղափոխել են նշված տեղամաս, տվել են նշանակետեր, որոնք Դ-20 տիպի հրանոթով խոցում էին, հասկացել է, որ մեր խոցելի հեռավորությունը 4200 մ է, մինչդեռ այդ տիպի հրանոթը խոցում է մոտ 17 կմ, ինչից մայորի մոտ հարց է առաջացել, թե ինչու այդքան հեռահար խոցող զինտեխնիկան տեղադրված է 4 կմ հեռավորության վրա, ինչի վերաբերյալ մտահոգությունը բարձրացրել է նաև հրամանատարության կազմի մոտ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա ընթացքը ինձ ոչ մի լավատեսական հույս չի ներշնչում. Հոխիկյան

Հաջորդ գրառումը

«Ժողովուրդ». Եթե անգամ Քրիստոսի արձանի փոխարեն դրախտը բերեի Հայաստան, կլինեին մարդիկ, որ դեմ կխոսեին. Ծառուկյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գիտեմ` ինչից է ներվայնանում, ուստի ուզում եմ փաստերով հիշեցնել Փաշինյանին, թե ինչ բանակցային ժառանգություն է նա մսխել. Արմեն Աշոտյան

23/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չորրորդ հանրապետություն» կեղծ օրակարգը ոչ թե ուրիշ Հայաստան ստեղծելու համար է, այլ մեզանից Թուրքիայի նահանգ՝ վիլայեթ սարքելու

23/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կամ արաղնա պետք թարգել կամ դեղերը. տեքստերը չեմ կարդացել, քանի որ փլուշահոտը խեղդում է. Միկոյանը պատասխանել է Փաշինյանի գրառումներին

23/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը իսկապես ցանկանում է բանավեճ, ապա պետք է նախ հրապարակել բոլոր փաստաթղթերը, առաջին հերթին՝ 2019 թվականին իր սեղանին դրված փաթեթը. Սուրենյանց

23/09/2025
Հաջորդ գրառումը

«Ժողովուրդ». Եթե անգամ Քրիստոսի արձանի փոխարեն դրախտը բերեի Հայաստան, կլինեին մարդիկ, որ դեմ կխոսեին. Ծառուկյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս ամենը Ռուսաստանից հեռանալու հետևանքներն են․ Հայկ Այվազյան

23/09/2025

Հայաստանյան հասարակությունը քննարկում է ադրբեջանցի գործչի ժամանումը Հայաստան և նրա հայտարարությունները Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ։ Կասեմ, որ սա դեռ ծաղիկներն...

ԿարդալDetails

Փաշինյանը ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում մասնակցում է պանելային քննարկման

23/09/2025

Ինչ իրավական ակտով էր թույլ տվել ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս. Փաշինյան

23/09/2025

Գիտեմ` ինչից է ներվայնանում, ուստի ուզում եմ փաստերով հիշեցնել Փաշինյանին, թե ինչ բանակցային ժառանգություն է նա մսխել. Արմեն Աշոտյան

23/09/2025

Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ

23/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական