Դոնալդ Թրամփի խոսքով՝ ինքը բռնապետ չի լինի՝ «բացառությամբ առաջին օրվանից»։ Ի՞նչ է նա պատրաստվում անել իր նախագահության առաջին օրը. Associated Press-ը ներկայացրել է հավանական ծրագիրը՝ հիմնվելով Թրամփի հայտարարությունների վրա։
🔸 « Պաշտոնը ստանձնելուց երկու վայրկյան հետո» աշխատանքից կազատի hատուկ դատախազ Ջեք Սմիթին, որը քրեական հետապնդում է իրականացրել Թրամփի դեմ երկու դաշնային գործերով։
🔸 Ներում կշնորհի 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակում գործած իր կողմնակիցներին, բայց ոչ բոլորին:
🔸 Կսկսի ազատվել կոռումպացված պաշտոնյաներից։ Դրա համար Թրամփը կվերակենդանացնի Schedule F հրամանը, որպեսզի կարողանա աշխատանքից հեռացնել տասնյակ հազարավոր պետական աշխատողների:
🔸 Կբարձրացվի Չինաստանից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը մինչև առնվազն 60%, իսկ Մեքսիկայից մինչև 25%:
🔸 Չեղյալ կհայտարարի տրանսգենդեր ուսանողներին խտրականությունից պաշտպանելու միջոցները։
🔸 Կմեծացնի հանածո վառելիքի արտադրությունը Միացյալ Նահանգներում և կչեղարկի էներգիայի այլընտրանքային աղբյուրների ներդրման մի շարք միջոցառումներ։
🔸 Ռուսաստանին և Ուկրաինային կհրավիրի բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը դադարեցնելու համար։
🔸 Կմեկնարկի ԱՄՆ պատմության մեջ միգրանտների ամենամեծ արտաքսումը, որը հիմնված է 1798 թվականի օրենքի վրա: Ներկայումս երկրում կա մոտ 11 միլիոն անօրինական ներգաղթյալ։