Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բանադրանքը կարծես ուշանում է

21/04/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խուլիգանության, «թքածը լիզելու»,  ականջ կտրելու, ծեծկռտուքի վայր դարձած ՀՀ ԱԺ մի քպ-ական  պատգամավորուհի որոշել էր հակադարձել հայ առաքելական եկեղեցու առաջնորդին՝ կաթողիկոսին, և այնքան էր ոգևորվել հակաքրիստոնեական իր վարքագծով,  որ որոշել էր մի հարվածով, մի թունավոր կսմիթով վարկաբեկել և՛ Ազգային եկեղեցու առաջնորդի հայրական հորդորը,  և՛ Դաշնակցությանը։

«Համախմբում» շարժման աջակից, վերլուծաբան Հրայր Կամենդատյանն ուշագրավ առաջարկ ունի։ Քպ-ական պատգամավորուհու ելույթին անդրադարձել է, որպեսզի հիմնավորի իր առաջարկի անհրաժեշտությունը։

Ահա թե ինչ է գրել նա.

Իր ղեկավարին հաճոյանալու մարմաջից դրդված՝ տիկինը հարցեց՝  արդյո՞ք դարերի ընթացքում մեր ազգի, եկեղեցու միակ ձեռքբերումը թուրքին ատելն է։

Եվ սա հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման տարելիցից օրեր առաջ։

 Քպ-ական պատգամավորուհին  10 րոպե շարունակ եկեղեցուն և Դաշնակցությանը մեղադրեց պետականության դեմ հակաօրինական գործողությունների մեջ, որոնք իբր թե ղեկավար ու առաջնորդ  չհանդուժող քաղաքականություն են վարում իշխանության դեմ։ Դաշնակցության հարյուրամյա ազգային կռվին, մաքառմանը, պարտություններով ու  հաղթանակներով լի պատմությանը նետված ակնարկներին չեմ անդրադառնա։ Առավելապես կխորանամ առաքելական եկեղեցու դեմ կատարած մոլորեցնող և խիստ թշնամական վարքագծին։

Ո՞վ կպատկերացներ, որ ՀՀ ԱԺ պատերից ներս պետք է հայտնվի  մեկը, որը  կփորձի  քանդել մեր նվիրական հավատքը, խարխլել եկեղեցու հեղինակությունը։

Զավեշտն այն է, որ այդ տիկինն իր հակաքրիստոնյա ելույթի մեջ պաթոսախեղդ հարցադրումներով ներկայանում էր իբրեւ աղոթող հավատավոր, պաս պահող։

Կրոնական բնույթ ու բովանդակություն ունեցող երկու սքանչելի գործողություններն ինձ և հայ առաքելական եկեղեցու տասնյակ հազարավոր հետևորդների շրջանում  առաջ են բերում անկեղծ և բուռն հակազդեցություն և մի պարզ հարց՝  ինչո՞ւ է ուշանում նման արարածներին բանադրանքի ենթարկելը։

Բանադրանքը եկեղեցու կողմից որևէ անձի հեռացումն է, անջատումը հոգևոր տաճարից։ Բ անադրանքի ենթարկվածը զրկվում է եկեղեցու խորհուրդներից, ծիսակատարություններին մասնակցելուց։

 Բանադրանքը եկեղեցու և  անձի խզումն  է, որը ֆորմալ իմաստով նշանակում է, որ  պատժի ենթարկվածն  իրավունք չի ունենալու մկրտվել, ամուսնանալ, խոստովանություն անել, հոգեհանգստի ծես ունենալ, աղոթել , այցելել  Աստծո տաճար։

Կարծում եմ՝  հիշյալ կնոջ ամբողջ խոսքը խորքային  հակաքրիստոս էր և համապատասխան գնահատականի  ու  արձագանքի պետք է արժանանա։

Թադևոս եվ Բարդուղիմեոս առաքյալների ձեռամբ քրիստոնեություն ճանաչած Հայոց աշխարհում տեղ չունեն քրիստոնեական հավատքի դեմ մանիպուլյացիաներ գործածողներն ու  եկեղեցու դեմ արշավի դուրս եկածները։

Բանադրանքը պետք է կիրառվի այսօրինակ  մոլորեցնողների նկատմամբ, որոնք գառան դիմակի տակ թաքնված աղանդավորներ են՝ իրենց սև գործի վարձքով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ասում էին՝ եկել է, որ հողերը հանձնի, բա ինչի՞ չէիք ասում՝ եկել ես, դե հողերը տուր. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Խորհրդանշականօրէն Իւրայատուկ Գործողութիւն Մը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարթա Կոսը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է TRIPP-ի մաս դառնալ

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գարեգին Երկրորդը երկօրյա այցով կմեկի Ֆրանսիա

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
Հաջորդ գրառումը

Խորհրդանշականօրէն Իւրայատուկ Գործողութիւն Մը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական