Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բա՞, Պետրոս ջան, մյուս անգամ որ ինձ էլի հիշես, քեզ բյուզանդական կայսրերն էլ չեն փրկի. Հայկ Դեմոյանի դիտարկումները

16/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ԾիծեռնակԱմբերդ, կամ Պետրոսն ու ընտանեկան բյուջեն» վերնագրի ներքո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը համեմտել է Ամբերդի ամրոցի ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքների ծավալները և պետբյուջեից դուրս գրվող գումարների չափը։

Ամբերդի վրա կրկնակի աշխատանք է արվում, քան Ծիծեռնակաբերդի, այն անհամեմատ մեծ է Հայոց ցեղասպանության հուշահամալիրից, բայց ծախսվում է ավելի քիչ գումար։

Հայկ Դեմոյանի դիտարկումները՝ ստորև.

Գիշերվա ուշ ժամի մեր սիրելի Պետրոս Ղազարյանն էլի ինձ էր հիշել ու գրառում էր կատարել: Երևի ԿԳՄՍ նախարարության պատիվը փրկելու ուղղությամբ գործադրած ջանքերը տանը ոչ բավարար են գնահատվել: Պետրոսն էլի մոռացել է, որ հարկատուների հաշվին է աշխատավարձ ստանում ու տուն պահում: Նա շարունակաբար մոռանում է, որ Առաջին ալիքը պապական բոստանը չի և որ ուղիղ եթերի պարտավոր է հրավիրել ոչ միայն ցանկալի անձանց՝ իր կնոջ պատիվն ու վերջինիս ղեկավարած նախարարության անկում ապրող վարկանիշը փրկելու, այլև հակադիր տեսակետներ ներկայացնելու համար:

Հատուկ Պետրոս Թավշածինի համար կրկնում եմ քննարկման հիմնական թեմաները, որոնք հիմք են հանդիսանում քրեական գործ հարուցելու համար:

• Հանցավոր գործունեություն Ծիծեռնակաբերդում և հանրապետական նշանակության հուշարձանի զգալի հատվածի ոչնչացում՝ ի հակադրություն հաստատված նախագծում արձանագրված պահանջների:

• Խոտան ու հակագիտական բովանդակությամբ դպրոցական դասագրքերի տպագրություն և կիրառում հանրակրթական դպրոցում՝ ակնհայտ քաղաքական պատվերի իրականացման հիմքով: Հարակից գործողություններ՝ մանկավարժների ու գիտնականների ահաբեկում, գիտական համայնքի միահամուռ կարծիքի անտեսում:

• Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղ գտած անօրինականությունների, փողերի լվացման ու կարևոր ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման փաստերի կոծկում:

• Կարճ՝ ո՞ւր մնաց Սնուփ Դոգի չկայացած համերգի գումարը, որը վճարվել էր պետբյուջեից, ասել կուզի՝ ՀՀ հարկատուների հաշվին:

Իսկ վերջում մաթեմատիկայի հատուկ դասընթաց Պետրոսի ու իր կարճ մտքերը հավանող ծովախոզուկների համար.

Ամբերդի վերականգման համար պետբյուջեից ԿԳՄՍ-ն հատկացրել է 400 միլիոն դրամ: Սա փաստ է: Մաքրման ու վերականգման աշխատանքները իտալացի վարպետների ներգրավմամբ տևելու են ավելի քան 2 տարի: Տեղում աշխատելու է շինարարական մեծ կռունկ:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մի հատվածի, թանգարանի մասնաշենքի կտուրի մի հատվածի ու խոտածածկույթի թարմացման համար աշխատանքները տևելու են մեկ տարի և դրա համար հատկացվել է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մոտ 800 միլիոն ՀՀ դրամ, այսինքն երկու անգամ ավելի գումար:

Հիշեցնեմ, որ ըստ հաստատված բյուջեի, հուշահամալիրի մեկ քարի ապամոնտաժման ու կրկին նույն տեղում տեղադրելու համար նախատեսվել է 430,000 դրամ կամ 1100 ԱՄՆ դոլար: Հասկացա՞ք:

Հիմա հարց գիտակներին:

Ուշադիր նայեք Ամբերդի վերականգման ծավալներին, հաստատված բյուջեին ու Ծիծեռնակաբերդում ջրահեռացման պատրվակի տակ քարերի ապամոնտաժման ու կրկին նույն տեղում տեղադրելու բյուջեներին:

Ի՞նչ ենք տեսնում

ՊԱՏԱՍԽԱՆ: Տեսնում ենք ակնհայտ կոռուպցիոն ռիսկ, ամենայն հավանականությամբ՝ ատկատներ նախապատրաստելու հիմքերով: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ չի կարող Ամբերդի երկու անգամ ավելի տևողությամբ շինարարական-վերականգնողական աշխատանքները արժենալ երկու անգամ ավելի քիչ, համեմատությամբ մեկ տարվա ընթացքում Ծիծեռնակաբերդում նախատեսված տասնապատիկ անգամ փոքր ծավալներից: Տարբերությունը մոտ մեկ միլիոն դոլար է:

Ջերմագին ողջյուններ ՀՀ քննչական կոմիտեին, ոստիկանությանն ու ԱԱԾ-ին:

Մինչ այդ՝ անգլիացի գիտնականները կպարզեն, թե այս երկու տարիների ընթացքում ո՞վ է շատ փող բերելու Պետրոսենց տուն՝ ընտանեկան բյուջեն համալրելու և կյանքի որակը բարձրացնելու համար:

Բա՞ Պետրոս ջան: Մյուս անգամ որ ինձ էլի հիշես, քեզ բյուզանդական կայսրերն էլ չեն փրկի…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող է խախտել հեղինակային իրավունքը և մնալ անպատիժ. «Հայհեղինակի» գլխավոր տնօրեն  

Հաջորդ գրառումը

Ոստիկանությունը կկիրառի AL հրահանգներ կատարող սարքեր, որոնք կարող են ֆիքսել իրավախախտներին

Համանման Հոդվածներ

Իրավունք

Հաշվեհարդար-դատավարությունն ավարտվել է. նոյեմբերի 3-ին Բաքվում կներկայացնեն վճիռը

01/11/2025
Միջազգային

Բաքուն պաշտոնապես հաստատել է` Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք գագաթնաժողովին

31/10/2025
Նորություններ

Կոչուբաևը վերադառնում է իր բնականոն աշխատանքային գործունեությանը

31/10/2025
Միջազգային

Հայաստանը չի կատարել ղարաբաղցի փախստականների վերաբերյալ հանձնարարականները. Եվրոպայի խորհրդի մարմին

31/10/2025
Հաջորդ գրառումը

Ոստիկանությունը կկիրառի AL հրահանգներ կատարող սարքեր, որոնք կարող են ֆիքսել իրավախախտներին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական