Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախցի 21-ամյա Մխիթար Օհանջանյանին առևանգել են աշխատավայրից

28/10/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ահազանգի հետքերով քիչ առաջ այցելեցի Արմավիր քրեակատարողական հիմնարկ, ուր երեկ առևանգվելուց հետո իրավապահները տեղափոխել են արցախցի 21-ամյա Մխիթար Օհանջանյանին։ Հանդիպեցի նրան՝ հագին իր աշխատավայրի հանդերձանքն էր, քանի որ նրան տարել էին աշխատավայրից, իբր հետախուզվող. հայտնում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Հերթական  անգամ խայտառակ քննչական գործողություններ են արվել. իբր սեպտեմբերի 19-ից ցույցերին մասնակցելու համար Մխիթարին չեն կարողացել գտնել։ Այնինչ, ոստիկանները մինչ այդ այցելել են Մխիթարի աշխատավայր, հետաքրքրվել նրանով, աշխատանքային ղեկավարն էլ երիտասարդին բնորոշել է իբրեւ բարեխիղճ աշխատող։ Մինչ առեւանգումը,  Մխիթարին որեւէ անգամ չեն կանչել հարցաքննության, ծանուցագիր չեն ուղարկել, թեեւ հեշտությամբ, ցանկության դեպքում քննիչները կարող էին դա անել։»,- գրել է պատգամավորը։

Նրա  այցից քիչ անց Մխիթարին տեղափոխել են  ՀՀ քննչական կոմիտե։

«Հիմա ընտանիքի հետ կապի մեջ ենք, գործընկերներս զբաղվում են նրա պաշտպանությունը կազմակերպելով։

Արմավիրում հերթական անգամ ժայթքեց ատելությունս այս իշխանությունների ու նրանց կամակատար իրավապահների նկատմամբ։ Սրանք Հայության թշնամի են։ Միայն թշնամին կարող է այսպես վայրենի, անօրեն վարվել հայրենակիցների, հատկապես՝ արցախցիների նկատմամբ։

Մխիթարը մինչեւ վերջերս Հայրենիքն է պաշտպանել, ծառայության մեջ է եղել Եղնիկներում։ Ընտանիքը Հադրութի Տումի գյուղից է, ու հայրենազրկվել է 2020 թվականին»,- պատմում է Գեղամ Մանուկյանը։

Նա համոզված է, որ  առանց աչքերը թարթելու փորձելու են 21 տարեկան երիտասարդին կալանավորել։ Սա այլեւս համատարած բնույթ է կրում։

Պատգամավորը հայտնել է, որ այսօր Արմավիրում պատահաբար բացահայտվել է, որ եւս երկու արցախցի երիտասարդի նույն անհիմն մեղադրանքներով ևս առեւանգել են, ու հիմա դատարանը քննելու է նրանց կալանավորման հարցը։ Ընդ որում, նրանցից մեկի եղբայրը Արցախում բենզինի պահեստների պայթյունի հետեւանքով մինչեւ հիմա  անհետ կորածներից է։ Եղբայրն ընտանիքի հոգսերով, եղբոր մասունքների փնտրտուքով զբաղվելու փոխարեն, հիմա դարձել է այս իշխանությունների գերին։

«Նրանց անուններն են՝ Գոռ Հակոբյան եւ Մանվել Պետրոսյան։ Եթե ընտանիքի անդամներից ճանաչող կա, թող արձագանքի, որ կարողանանք պաշտպանությունը կազմակերպել։

Հ.Գ. Մինչ գրում էի այս տողերը, հայտնի դարձավ, որ ևս մեկ արցախցի, այս անգամ անչափահաս է առևանգվել ՝ Սամվել Միրզոյանը, իբր հետախուզման մեջ գտնվելու փաստով, և հիմա դատարանը կալանքի միջնորդության հարցն քննում»,-հայտնել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ղազախստանի Կոստենկոյի հանքավայրում տեղի ունեցած վթարից 28 հանքափոր է զոհվել, 18 հոգի որոնվում է

Հաջորդ գրառումը

Պարեկային ոստիկանության ծառայողների առնվազն 30 տոկոսը պետք է կին լինի. Փաշինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

Պարեկային ոստիկանության ծառայողների առնվազն 30 տոկոսը պետք է կին լինի. Փաշինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական