Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում գրեթե չկա շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ալյուր, ձու

23/12/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհի արգելափակման  պայմաններում   մի շարք լայն սպառման ապրանքատեսակների գների փոփոխության, դրանց առկայության կամ բացակայության վերաբերյալ ամենօրյա դիտարկումների վերաբերյալ  «Արցախպրես»-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի Տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը:  

Դեկտեմբերի 22-ի դրությամբ, Ստեփանակերտ քաղաքում դիտարկված մթերային խոշոր խանութներում նկատվում է որոշ ապրանքատեսակների պակաս, մասնավորապես՝ բրնձի, ոլոռի, ձավարի, ձեթի, տեղական արտադրության կարագի, երշիկի, նրբերշիկի և ծխախոտի որոշակի տեսակների, իսկ որոշ ապրանքատեսակներ առևտրային օբյեկտներում գրեթե բացակայում են, մասնավորապես՝ շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ալյուր «Բաղրամյան», տեղական արտադրության ձու: 

Նախորդ (նախավերջին) դիտարկման և նախաշրջափակման ժամանակահատվածի համեմատ՝ ինչ առաջնահերթ ապրանքատեսակների գներ են փոփոխություններ կրել ,  որքանո՞վ  են նվազել կամ աճել (եթե կան) և ինչո՞վ  են պայմանավորված:

-Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում տնտեսավարող սուբյեկտների հետ, նկատելի է նրանց բարձր պատասխանատվությունը: Ոչ ոք չի պատրաստվում ստեղծված իրավիճակից օգտվելով իրականացնել գնային անհիմն բարձրացումներ, այնուամենայնիվ Հանձնաժողովը հետևողական է և մի շարք լայն սպառման ապրանքատեսակների, որոշ դեղերի, մանկական կերերի և տակդիրների իրացման գների արհեստական բարձրացումները բացառելու և գնաճը վերահսկելու նպատակով շարունակում է ամենօրյա դիտարկումները։ Հանձնաժողովը խնդրում և հորդորում է հանրությանը անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ անմիջապես տեղեկացնել Հանձնաժողովին:

-Ինչ կարևոր դեղամիջոցներ են բացակայում  կամ սպառման եզրին են:
Դեղամիջոցների գներ աճե՞լ են:

-Հանձնաժողովի կողմից ամենօրյա ռեժիմով դիտարկումներ են իրականացվում նաև Ստեփանակերտ քաղաքում գործող 8 դեղատներում՝ վերահսկելու և թույլ չտալու դեղամիջոցների, մանկական կերերի և տակդիրների իրացման գների անհիմն բարձրացումները: Իրականացված դիտարկումների արդյունքները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում՝ հանրության տեղեկացվածությունն ապահովելու նպատակով: Գների անհիմն թանկացման վերաբերյալ քաղաքացիների և օպերատիվ շտաբի կողմից ստացված բոլոր բողոքները գրանցվում են, և աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից օպերատիվ կերպով ընթացքավորվում, արդյունքների մասին տեղեկացնելով վերջիններիս: Հանձնաժողովի կողմից բացատրական աշխատանքներ են տարվում դեղատների տնօրինության հետ՝ բացառելու հասարակության նկատմամբ անբարեխիղճ վարքագծի դրսևորումները, այլապես, նման անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտները կենթարկվեն պատասխանատվության: Լինում են դեպքեր, երբ քաղաքացիների բողոքները հիմնավոր չեն և դեղատան կողմից չէր իրականացվել գնի բարձրացում, այսինքն իրացման գնի թվացյալ փոփոխությունը պայմանավորված է ապրանքանիշերի, դրանց փոխարինողների, ծագման երկրի և դեղաչափերի  տարբերությամբ: Իսկ այն դեպքերում, երբ բողոքները հիմնավոր են, Հանձնաժողովը իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կիրառում է պատասխանատվության միջոց: 

-Ի՞նչ իրավիճակ է միրգ-բանջարեղենի ապրանքային շուկայում՝ գների փոփոխություններ, ապրանքատեսակների  առկայություն:

-Ամենօրյա դիտարկումներ իրականացվում են նաև միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում: Նախքան շրջափակումը Հանձնաժողովի կողմից մոնիթորինգների ընթացքում ֆիքսվում էին բանջարեղենի և մրգերի ավելի մատչելի տեսականիների իրացման գները, և արդեն ավելի էժան ապրանքատեսակների բացակայությամբ պայմանավորված, ֆիքսվում են որակապես ավելի բարձր հատկանիշներ ունեցող ապրանքատեսակները՝ իրացման համապատասխան գներով: Քանի որ մրգերի և բանջարեղենի մեծ մասը ներմուծվում էր Հայաստանի Հանրապետությունից, ներկայումս՝ հայտնի պատճառներով պայմանավորված, զգացվում է վերոնշյալ ապրանքային շուկայում իրացվող գրեթե բոլոր ապրանքների պակաս: 

Հավելեմ, որ նմանատիպ դիտարկումներ իրականացվում նաև Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ջոն Էվանսը դիմում է ադրբեջանցի և թուրք պաշտոնյաներին

Հաջորդ գրառումը

Schiff Asks Biden to Force Azerbaijan to End Blockade

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025
Հաջորդ գրառումը

Schiff Asks Biden to Force Azerbaijan to End Blockade

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական