Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախն ու Հայաստանը սիամական երկվորյակներ են. չլինի Արցախը, չի լինի Հայաստանը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ Azg.am-ին

17/06/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

-Պարո՛ն Վարդանյան, Դուք, ի թիվս այլ նախաձեռնությունների, աջակցություն էիք հայտնել «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությանը։ Արդյոք սա նշանակում է, որ Արցախի փրկությունը դեռ տեսնում եք Հայաստանից։ Հավատո՞ւմ եք, որ ստեղծված իրավիճակից ելքեր կան։

– Արցախն ու Հայաստանը սիամական երկվորյակներ են: Չլինի Արցախը, չի լինի Հայաստանը: Մոլորություն են այն պատկերացումները, որ Արցախը հանձնելով՝ Հայաստանը խաղաղություն է ձեռք բերելու:

Ես համոզված եմ, որ Արցախի հարցի լուծումն առանց Հայաստանի հնարավոր չէ, և Հայաստանի համար անհնար է հասնել խաղաղության՝ առանց Արցախի:

Այո՛, հավատում եմ և համոզված եմ, որ իրավիճակից ելք կա: Բայց յուրաքանչյուր ելք լուրջ, ծանր աշխատանք, ուժերի կենտրոնացում ու համախմբում է պահանջում: Համախմբվելով՝ մենք պետք է ցույց տանք մեր ուժը, որպեսզի Հայաստանի գործող իշխանությունները հասկանան, որ Արցախի հարցը ողջ հայության հարցն է, և իրենք իրավասու չեն Արցախի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել:

-Հայաստանից ի՞նչ ազդակներ են հասնում Արցախ, քաղաքական շրջանակները և շարքային արցախցին «Հայաքվեի» հետ հույսեր կապո՞ւմ են։

-Իհարկե, դրական արձագանք է ստանում այդ բնույթի յուրաքանչյուր նախաձեռնություն, որը ցույց է տալիս, որ մարդիկ համաձայն չեն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունների հետ, և որը ցույց է տալիս, որ Հայաստանի ժողովուրդն անտարբեր չէ Արցախի ճակատագրի նկատմամբ: «Հայաքվեն» հենց դրա մասին է, և դա շատ ողջունելի է:

Գիտեք, որ վերջերս ստեղծվեց նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, որի նպատակն է Արցախը ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական պահելու գաղափարի շուրջ Արցախի ու ողջ հայության համախմբումը: Մենք ունենք ձևավորված տեսլական, ծրագրեր, որոնք կյանքի են կոչվելու, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի ողջ հայությունը առավելագույնս ներգրավվի Արցախի հարցում, որ Արցախի հարցը համարի ոչ թե զուտ Արցախում բնակվողների խնդիրը, այլ իր ինքնության, իր ազգային արժանապատվության պահպանության հարցը:

-Պարո՛ն Վարդանյան, Արցախում ներքաղաքական լարվածությունն ակնհայտ է, և թշնամին հենց այդպիսի պառակտման էլ սպասում է։ Ձեր պաշտոնանկությունից հետո ինչ-որ մեկն Արցախում «սարեր շրջե՞ց», Արցախը փրկելու համար դիվանագիտական ծրագիր մշակե՞ց, թե պարզապես ուզում էին Ձեզնից ազատվել։

-Հակառակորդն, իհարկե, աշխատում է տարբեր ուղղություններով՝ փորձելով թե՛ ճնշումներ գործադրել ու ահաբեկել, թե՛ապատեղեկատվություն տարածել և պառակտում սերմանել: Մենք պարզապես դրանց դիմակայելու մեր սեփական քայլերը պիտի ունենաք, իսկ ամենակարևորը համախմբումն է, մեկ ճակատով ու որպես մեկ բռունցք հանդես գալը:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա չէի ցանկանա այն մեկնաբանել:

-Ներկա շրջափուլում Արցախում ավելի շատ ռուսամե՞տ, թե արևմտամետ հայացքներ են իշխում։ Պատկերացնո՞ւմ եք Արցախն առանց ռուս խաղաղապահների։

-Արցախը հիմա գոյության պայքար է մղում, և նման իրավիճակում, կարծում եմ, նման հարցադրումը տեղին չէ: Արցախի բնակչության անվտանգությունը հիմա ապահովում է ռուսական խաղաղապահ զորակազմը, և նրանց ներկայությունն այստեղ չափազնաց կարևոր է: Այս իրողություններում ցանկացած հակառուսական քարոզչության, խաղաղապահների դերին վերաբերող շահարկում չի բխում Արցախի շահերից:

-Պարո՛ն Վարդանյան, Դուք տնտեսական, գյուղատնտեսական խոշորածավալ ծրագրեր եք իրականացնում, ներդրումներ եք կատարում Արցախում։ Զուգահեռ իրականությունում Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամությունն է։ Ի՞նչն է Ձեզ համոզում, որ Արցախը չի ադրբեջանացվելու։

-Այո՛, մենք իրականցրել ենք մի շարք ծրագրեր և շարունակելու ենք դրանք իրականացնել, քանի որ մենք այստեղ ենք և չենք պատրաստվում Արցախը ոչ մեկին տալ: Այդ ծրագրերն արվելու են, և արվելու են ոչ միայն իմ, այլև ողջ հայության ներգրավմամբ: Հարցնում եք՝ ի՞նչն է ինձ համոզում՝ արցախցիների ոգին, կամքը , տոկունությունը, իրենց հողի համար պայքարելու պատրաստակամությունը:

-Եթե շատ անկեղծ լինեք, ո՞ւմ էիք Դուք Արցախում խանգարում։

-Միգուցե նրանց, ովքեր պատրաստ չէին կանգնել սովորական արցախցիների կողքին և ապրել նրանց հետ նույն պայմաններում:

-Հիմա, երբ Արցախում եք, բայց այլևս բարձրաստիճան պաշտոնյա չեք, չե՞ն ուզում Ձեր ներկայությունից ազատվել, այլևս չե՞ք խանգարում թեկուզ Ձեր՝ ոչ պաշտոնական, հանրային գործունեությամբ։

-Եթե նույնիսկ նման փորձեր արվում են, դա ինձ քիչ է հետաքրքրում: Քանի որ ես հստակ գիտեմ, որ իմ ներկայությունն այստեղ նաև օգնում է մարդկանց, օգնում է իրենց մենակ չզգալ, հավատալ, որ իրենց կողքին շատերն են կագնելու:

Եթե անգամ հնարավոր չէ ֆիզիկապես լինել Արցախում, շատերը պատրաստ են այլ միջոցներով պաշտպանել Արցախը, Արցախի հարցը բարձրացնել աշխարհով մեկ:

-Պարո՛ն Վարդանյան, ի՞նչ սովորեցիք այս ընթացքում, Արցախում ապրելու այս ընթացքն ինքներդ Ձեզ ճանաչելու ժամանակաշրջան կարո՞ղ եք համարել։

-Ես ողջ կյանքիս ընթացքում եմ սովորում, իսկ արցախցիներից շատ բան եմ սովորել ու շարունակում եմ սովորել: Այս իրավիճակում հայրենիքում, իմ հայրենակիցների կողքին գտնվելը ինձ մեծ ուժ է տալիս, ու ես իմ հնարավորությունների չափով ամեն ինչ անելու եմ հանուն մեր նպատակի իրականացման:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաղթանակս նվիրում եմ բլոկադայի մեջ գտնվող 120 հազար արցախցիներին. Էդուարդ Վարդանյան

Հաջորդ գրառումը

Մեկ օրում 2-րդ ապատեղեկատվությունն Ադրբեջանից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Երեկ՝ ոջլոտ ու տխմար, այսօր՝ ղզիկ, էշ…«Կամաց-կամաց անցի քֆուրի». Աննա Հակոբյանն ամեն օր ինքն իրեն գերազանցում է

19/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին

19/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, նրա ձեռքերն արյան մեջ են, նա թալանչի է, ՀՀ-ին վերաբերվել է որպես «խոպանի տեղ». Ալեն Սիմոնյան

19/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես այն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել, չեք ուզում հարցրեը լուծվեն, գնացեք, ում ուզում եք քվեարկեք

19/05/2025
Հաջորդ գրառումը

Մեկ օրում 2-րդ ապատեղեկատվությունն Ադրբեջանից

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Գոռում է, լայվ է մտնում. դա ընդամենը անդաստիարակ վարքագիծ է, դա քննադատություն չի. փոխքաղաքապետը՝ Փոստանջյանի մասին

20/05/2025

Մենք հակված ենք կառուցողական քննարկման, բայց կներեք, երբ օրինակ՝ տիկին Փոստանջյանը իրեն թույլ է տալիս կանգնի տեղից գոռա, զուգահեռ քաղաքապետին...

ԿարդալDetails

Աննա Հակոբյանին առաջարկում եմ համատեղ փոդքաստ կազմակերպել ուղիղ եթերի ռեժիմով. Հայկ Դեմոյան

20/05/2025

Ադրբեջանցի զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր Լեռնային Ղարաբաղի շինարարությանն ուղղելու համար

20/05/2025

Քաղաքացիներին պետք է բովանդակություն մատուցվի, ոչ թե ծեծկռտուք, ղալմաղալ ու բազար. Սուրեն Գրիգորյանը՝ լրագրողներին ավագանու դահլիճ չթողնելու մասին

20/05/2025

Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ

20/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական