Օլիպմպիական Խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Աշխարհի գավաթի երրորդ փուլում:
Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Վահագն Դավթյանը հանդես կգա օղակների վարժության եզրափակչում:
Որակավորման փուլում Արթուրը վաստակել էր 14,483 միավոր, իսկ Վահագնը՝ 14,000 միավոր:
Armsport