Առաջիկա ամիսներին Թուրքիան կսկսի «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող 224 կիլոմետրանոց հատվածի աշխատանքները. այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Ստամբուլի տեխնիկական համալսարանում, հաղորդում է milliyet.com-ը:
««Զանգեզուրի միջանցքը» կսկսվի Ադրբեջանից, կանցնի Հայաստանով կամ Իրանով, ապա Նախիջևանով, հետո Դիլուչուով և Կարսով և կմիանա Բաքու-Թբիլիսի գծին։ Փաստորեն, այն նաև որոշակի առումով կմիանա մեր երկրի երկաթուղային ցանցին։ Այդ ուղղությամբ շինարարական աշխատանքներն ադրբեջանական կողմում շարունակվում են», – ասել է նա:
«Զանգեզուրի միջանցք» եզրույթն իր վտանգավոր բովանդակությամբ օգտագործում են Թուրքիան, Ադրբեջանը, նաև Ռուսաստանը և այլ երկրներ։ Այն կտրելու է Հայաստանն Իրանից։ Իրանն այլևս չի լինելու Հայաստանի սահմանակից երկիր։ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանը կապելու է Նախիջևանին, նաև Թուրքիային, ինչի պատճառով Հայաստանն ամբողջովին հայտնվելու է թուրք-ադրբեջանական շրջափակման մեջ։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։