Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Անչափահաս աղջկան բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է. նա ոստիկանությունում է. Էդգար Ջանոյան

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա:

ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։