Քիչ առաջ մեզ տեղեկացրին, որ Գլխավոր դատախազության ինչ-որ ներկայացուցիչ պատրաստ է ընդունել մեզ ընդունարանում՝ առանց լրատվամիջոցներին, Գլխավոր դատախազության մոտ հայտարարեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը
«Թույլ տվեք չծիծաղել։ Սա ձև չէ շփման: Այս մարդիկ երես առ երես հանդիպելու դժվարություն ունեն, որևէ պաշտոնյա առաջին հերթին կոչում ունի իր կյանքն ապահովող քաղաքացիների գումարներից ստացած հասույթով հանդերձ այդ քաղաքացիներին պատասխան տալու»,-հայտարարեց սրբազանը՝ ընդգծելով որ գործերն այսպես թե այնպես ընդունարանում են հանձնելու ու այնտեղ որևէ մեկի կարիքը չկա։
Սրբազանը հավելեց, որ այսօրվա ընդունարանն այն տեղն է, որտեղ այս պահին բողոքի ակցիա է անցկացվում, իսկ ընդունողն էլ իրենք են։
«Հետևաբար, եթե պաշտոնյայի, ծառայողի գիտակցությունն ունեք, ուրեմն վար իջեք ու պատասխանը տվեք այն հարցրերի, որոնք մենք այստեղ ներկայացրել ենք։ Այս գործերն ուղղված են հենց ՀՀ գլխավոր դատախազին, ու նա հենց պետք է պատասխանի։ Մենք սպասում ենք հենց նրան»,ասաց Սրբազանը։
Նշենք, որ «Սրբազան պայքար» շարժումը պահանջում է երկու քրեական գործ հարուցել, մեկը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մյուսը` ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման դեմ։