Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօր, ավելի քան երբևիցե, Հայաստանն ԱՄՆ-ին հետաքրքիր է զուտ որպես Արևմուտքի շահերի իրացմանը նպաստող օբյեկտ. Արթուր Աթանեսյան

07/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ունի համակարգային և երկարաժամկետ բնույթ: Այն ծրագրավորվում և իրականացվում է՝ ելնելով ԱՄՆ շահերից, և ոչ թե՝ այս կամ այն պետության, առավել ևս Հայաստանի պես փոքր և տարածաշրջանում այսուհետ դերակատարում չունեցող երկրների ներկայացուցիչների այցելությունների արդյունքում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ  Ջեյմս Դեյվիդ Վենսի հանդիպմանը։

«ԱՄՆ քաղաքական շահերի, դիվանագիտության արդի պատմության, ռազմավարության առումներով այլ պետություններ և միություններ, անգամ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն, դիտարկվում են որպես միջոցներ, օբյեկտներ, և ոչ՝ ԱՄՆ-ին համազոր սուբյեկտներ, մասնակիցներ։ Սա առավել ևս վերաբերում է հետխորհրդային պետութուններին, որոնք ԱՄՆ կողմից դիտարկվում են որպես միջոց՝ կասեցնելու աշխարհում և տարածաշրջանում Ռուսաստանի դաշնության ազդեցությունը։

Այլ նպատակներ, օրինակ՝ Հայաստանի, Ուկրաինայի հզորացում, պաշտպանվածություն, ինքնակայացում, ԱՄՆ-ը չեն դիտարկում և հետապնդում, եթե դրանք չնպաստեն Ռուսաստանի թուլացմանը։ Նման նպատաներ դրվել և շարունակում են իրականացվել դեռ Խորհրդային Միության հետ ԱՄՆ սառը պատերազմի, ապա՝ ԽՍՀՄ փլուզումից ի վեր, իսկ Հայաստանի վարչապետի կամ Ուկրաինայի նախագահի այցերն ու հանդիպումներն ԱՄՆ-ում դրված նպատակներն ու իրականացվող որոշումները ի ցույց դնելու, գովազդելու զուտ միջոցներ են. այդ այցերից որևէ բան փոխվել չի կարող»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ Արթուր Աթանեսյանի՝ Հարավային Կովկասը ևս ԱՄՆ-ի համար եղել է, կա և կլինի ռազմավարական շահերի օբյեկտը, թիրախը, միջոցը, և ոչ՝ գործընկերը․ հայաստանցի պաշտոնյաների այցերը որևէ կերպ չեն ազդում այն որոշումների վրա, որոնք ընդունում է ամերիկյան վարչակազմը՝ ելնելով իր շահերից։

«Այնտեղ որոշումը մշակվել և ընդունվել է, և դրան պետք է կցել նաև որոշակի լրացուցիչ հիմնավորումներ, կարծես՝ փաստաթուղթն ուղեկցել նկարներով, օրինակ՝ ցույց տալ, որ Փաշինյանն այնտեղ է եղել։ Այսինքն՝ որոշում կա, պարզապես պետք է ավելի գեղեցիկ մատուցել, նաև՝ լրացուցիչ անգամ զայրացնել Ռուսաստանին, և այդ մատուցման համար պետք են դերասաններ, ովքեր խաղում են իրենց հատկացված դերերը»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամփոփելով՝ Արթուր Աթանեսյանը նկատեց՝ Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանը դիտարկում է որպես Եվրասիա, որի կենտրոնական խաղացողը Ռուսաստանն է։

«Հայաստանին և մի շարք այլ երկրներին Միացյալ Նահանգները վերջին երեք տասնամյակներում միջոցներ են հատկացրել՝ դուրս բերելու ավանդական ազդեցության, կապերի, հարաբերությունների տիրույթից։ Այժմ, երբ Ադրբեջանն ինքն է հրաժարվել ամերիկյան ֆինանսավորումից, իսկ Վրաստանը դրանից լիովին օգտվեց ու գիտակցելով ինքնիշխանության լիակատար կորստի վտանգը՝ սկսեց արագացված կերպով սահմանափակել արտաքին միջամտությունները, Հայաստանին ինքնիշխանությունից զրկեցին, իսկ քաղաքացիական հասարակությանը՝ նախկինում հատկացված միջոցներից՝ նախընտրելով ուղիղ ներազդել ՀՀ իշխանությունների վրա։ Այսօր ավելի քան երբևիցե, Հայասtանն ԱՄՆ-ին հետաքրքիր է զուտ որպես մի միջոց, որ անգամ Ռուսաստանի ոտքերի տակ ընկնելով, ջղայնացնելով, բողոքելով և խանգարելով՝ կարող է նպաստել Արևմուտքի շահերի իրացմանը»,- ասաց Արթուր Աթանեսյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ  Ջեյմս Դեյվիդ Վենսի հանդիպման մասին փաստող լուսանկարը լայն արձագանք է գտել սոցիալական հարթակներում։ Մի շարք քաղաքական վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ այն վկայում է բավական հապճեպ, «ոտքի վրա» կազմակերպված հանդիպման մասին բոլորովին հարիր չէ միջպետական հարաբերություններին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք առանց վարանելու կսպառնանք նրանց անվտանգությանը. Խամենեի

Հաջորդ գրառումը

Թուրքիան կզբաղվի Սիրիայի բանակի վերակառուցմամբ. թուրքական մամուլ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիան կզբաղվի Սիրիայի բանակի վերակառուցմամբ. թուրքական մամուլ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական