Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա կամ հեռացվի պաշտոնից, Հայաստանը կվերագտնի իր ձայնը. Օսկանյան

24/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին շաբաթներին ժողովրդավարական աշխարհում արագորեն աճում է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի վերադարձի իրավունքի հանդեպ՝ այն մարդկանց, ովքեր բռնի կերպով տեղահանվել են 2023 թվականին Ադրբեջանի իրականացրած բիրտ շրջափակման և ռազմական հարձակման հետևանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ հիշեցնելով, որ երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ութսունյոթ անդամներ նամակ են հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով ԱՄՆ-ին անհապաղ ներգրավվել՝ ապահովելու այս մարդկանց «հավաքական, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը»։

«Այս նախաձեռնությանը նախորդել են Բելգիայի խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի բանաձևերը, ինչպես նաև Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնության առաջադրումը։ Ավելի քան 100 բրիտանացի պատգամավոր նույնպես իրենց աջակցությունն են հայտնել։ Միջազգային համաձայնությունը հստակ է․ էթնիկ զտումը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի հարցում վերջին խոսքը։

Այն, ինչ Ադրբեջանը իրականացրեց 2023-ին, դա նախապես ծրագրված սովամահության, շրջափակման, ռազմական հարձակման և ջնջման արշավ էր։ Լաչինի տասնամսյա շրջափակումը հայ քաղաքացիական բնակչությանը զրկեց սննդից, դեղորայքից, վառելիքից և բժշկական օգնությունից։ Շրջափակումը ավարտվեց ռազմական ներխուժմամբ, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ սպանվեցին, իսկ ողջ մնացած հայ բնակչությունն ստիպված եղավ փախչել։ Դրանից հետո Ադրբեջանը սկսեց հայկական տների, եկեղեցիների, հուշարձանների և գերեզմանոցների համակարգված ոչնչացումը՝ ոչ միայն մարդկանց տեղահանելու, այլև նրանց պատմությունը ջնջելու և ապագան բացառելու նպատակով։ Ավելին՝ Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել Արցախի ղեկավարությանը, ռազմագերիներին և քաղաքացիական անձանց

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նամակը զուտ խորհրդանշական չէ։ Այն ամերիկյան հավատարմության փորձաքարն է այն արժեքների հանդեպ, որոնք ինքը հռչակում է։ Ստորագրողները իրավացիորեն հիշեցնում են պետքարտուղար Ռուբիոյին, որ միջազգային իրավունքը չի թույլատրում զանգվածային արտաքսումը մնալ անպատիժ։ Եթե Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները չպնդեն Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը, նրանք ոչ միայն կխրախուսեն ագրեսիան, այլև վտանգավոր նախադեպ կստեղծեն ողջ աշխարհի համար։

Ահա թե ինչու Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությունը վճռորոշ նշանակություն ունի։ Այն առաջարկում է միջազգային բանակցային հարթակ՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ և երաշխավորված վերադարձը իրենց տները։ Նախաձեռնությունն արձանագրում է, որ տեղահանված ժողովուրդներից չի կարելի սպասել վստահություն այն ռեժիմի հանդեպ, որը նրանց ենթարկել է էթնիկ զտման։ Միջազգային ներկայությունը պետք է երաշխավորի նրանց անվտանգությունը, պահպանի նրանց մշակութային ժառանգությունը և ապահովի նրանց կենսունակությունը։

Այս տեսլականն առաջ տանելու փոխարեն՝ Հայաստանի ներկա ղեկավարությունը ձգտում է այն քանդել։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Ղարաբաղի հարցը փակված է», դավաճանություն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ և լրջորեն խաթարում է Հայաստանի բարոյական հեղինակությունն ու դիվանագիտական դիրքերը։

Այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա կամ հեռացվի պաշտոնից, Հայաստանը կվերագտնի իր ձայնը, արժեքներն ու տեսլականը։ Նոր պատերազմի վտանգը կնվազի։ Երկրի ռազմավարական դիրքը կուժեղանա, քանի որ Փաշինյանն արդեն նույնացվել է ձախողման հետ։ Նրա հեղինակությունը սպառված է, դաշնակցային կապերը՝ խարխլված, և նրա ղեկավարությունը վստահություն չի ներշնչում ո՛չ արտասահմանում, ո՛չ էլ ներսում։ Նրա կառավարման ընթացքում Հայաստանը կորցրել է տարածքներ, կյանքեր և արժանապատվություն։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ նրա ժողովրդականությունը նվազել է՝ հասնելով մոտ տասներեք տոկոսի։

Նոր կառավարությունը՝ հիմնված ազգային նպատակների և սկզբունքների վրա, կարող է ընտրել նոր ուղի՝ ինքնիշխանության և իր ժողովրդի հետ համերաշխության ուղի։ Այն կարող է վերականգնել հույսը տեղահանվածների համար, հստակությամբ ու վճռականությամբ ներգրավել դաշնակիցներին և առաջնորդել Հայաստանը դեպի իր արժանի տեղը», – գրել է Օսկանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դատավոր մերժել էՄիքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը մերժել է

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Կործանված ինքնաթիռի մնացորդները գտնվել են. 46 ուղևորները զոհվել են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Նորություններ

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Կործանված ինքնաթիռի մնացորդները գտնվել են. 46 ուղևորները զոհվել են

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական