Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին զգուշացնում է  Թուրքիայում  ահաբեկչական հնարավոր հարձակումների մասին

06/02/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես արդեն նշել էինք, փետրվարի 3-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր. «Հստակ գիտեմ, թե ինչքան եք ուզում խառնել Թուրքիան: Ձեր այդ կեղտոտ ձեռքներն ու դիմակավոր չարահեգնական դեմքը հեռու տարեք Թուրքիայից»: Ապա նա ԱՄՆ-ին մեղադրել էր երկրում գործող իշխանություններին տապալելու և hեղաշրջում կազմակերպելու ձեռնարկումների մեջ: Դրանից մեկ օր առաջ նույն Սոյլուն ասել էր, որ ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ հոգեբանական պատերազմ է մղում: Նախարար Սոյլուի այս հայտարությունները Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան՝ հունվարի 30-ին թարմացված,  դեկտեմբերի 27-ի հաղորդագրության լկտի արձագանքներն էին այն առումով, որ հաղորդագրությունից հետո Միացյալ Նահանգների գլխավորությամբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան, Իտալիան, Նիդեռլանդները, Բելգիան և Շվեյցարիան ժամանակվորապես փակեցին իրենց գլխավոր հյուպատոսարանները Ստամբուլում: Միաժամանակ ուսուցումը դադարեցրեց նաև ֆրանսիական Բեյօղլու թաղի Պիեռ Լոտի դպրոցը:

 Ինչպես թուքական «Ջումհուրիյեթ»-ն է նշել հունվարի 30-ի համարում, ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդագրությամբ նախազգուշացրել է իր քաղաքացիներին «ահաբեկչական հնարավոր հարձակումների» մասին՝  ավելացնելով, որ վերջիններս հեռու մնան «Թաքսիմ» հրապարակի շրջակայքի պես մարդաշատ վայրերից, որտեղ տեղակայված են օտարերկրյա հյուպատոսարանները, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունները, քրիստոնեական եկեղեցիներն ու սինագոգները:

Հատկանշական է, որ փետրվարի 2-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահությանը հարցապնդում է ներկայացրել «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Կարո Փայլանը.  «Ճի՞շտ են արդյոք ազգային փոքրամասնությունների դեմ ահաբեկչական հարձակումների կազմակերպման  մասին պնդումները և ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ եք ձեռնարկում»:

 Սոյլուն չի պատասխանել հարցապնդմանը, բայց որ Փայլանը դրանով հաստատել է ԱՄՆ-ի դեսպանատան՝ «Ստամբուլում ահաբեկչական գործողությունների կազմակերման ծրագրերին» առնչվող կանխատեսումների իսկությունը, ակնհայտ է:

Խնդիրը, սակայն, սոսկ դեսպանատան կանխատեսումներով չի սահմանափակվում: Որքան էլ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն դրանք պայմանավորի «Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած հոգեբանական պատերազմով», կամ ի լուր աշխարհի՝ հայտարարի. «Մեր երկրում նշանակվող յուրաքանչյուր ամերիկյան դեսպան իսկույն հայտնվում է Թուրքիայում գործող իշխանությունը տապալելու կամ հեղաշրջում կազմակերպելու մտմտանքների մեջ. այս հանգամանքը, թերևս, Թուրքիայի հիմնական անբախտությունն է», ավելին՝ դեսպան Ջեֆրի Լ. Ֆլեյքին «իր կեղտոտ ձեռքերը» Թուրքիայից հոռու պահելու կոչեր անի, այնուամենայնիվ, փետրվարի 4-ին նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները Շվեդիայի և Նիդեռլանդների հյուպատոսանների, ինչպես նաև եկեղեցիների և սինագոգների դեմ  ահաբեկչական գործողություններ պատրաստելու կասկածանքով Ստամբուլում ձերբակալում են Իրաք-Շամ իսլամական պետության խորասանյան մասնաճյուղի անդամ 15 ահաբեկչի: Նրանք արդեն կալանված են:

Այդ ընթացքում ԱՄՆ պետքարտուղարությունը, ի գիտություն թուրքական իշխանությունների, հայտարարում է. «Անընդունելի են ԱՄՆ-ի վարչակարգին հասցեագրված Թուրքիան խառնելու մասին մեղադրանքները: ԱՄՆ-ն ավելի կարևոր առաջնահերթություն, քան իր քաղաքացիների անվտանգությունն է, չունի: Ամերիկյան պետությունը իր քաղաքացիներին զգուշացնում է՝ անկախ այս կամ այն պետության հետ ունեցած երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների բնույթից»: 

Հակոբ Չաքրյան, թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասավ 1498-ի

Հաջորդ գրառումը

Այն, որ ասում են թե ղարաբաղյան կողմն ընդհանրապես դեմ էր մի թիզ հող տալուն, այդ ամբողջը սուտ է. Սամվել Բաբայան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
Հաջորդ գրառումը

Այն, որ ասում են թե ղարաբաղյան կողմն ընդհանրապես դեմ էր մի թիզ հող տալուն, այդ ամբողջը սուտ է. Սամվել Բաբայան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, հայտարարություն է տարածել:

ԿարդալDetails

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական