Մայր Աթոռը հայտարարություն է տարածել.
Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է։
Հիշեցնենք, որ եպիսկոպոսաց ժողովը նախատեսված էր անց կացնել դեկտեմբերի 10-12-ը։
Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարանին, որպեսզի թույլատրվի կալանավորված Բագրատ Սրբազանին մասնակցել եպիսկոպոսաց ժողովին։
Սրբազանի խափան միջոցը փոխելու միջնորդությունը պետք է քննվի դեկտեմբերի 9-ին։





