Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:
Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն գյուղից էր, 9 ամսվա զինծառայող:
Ծառայում էր Մեղրիում, իսկ մինչ այդ, զբաղվել է գյուղատնտեսությամբ, օգնել ընտանիքին։