«Այսուհետ իրական Հայաստանի քարտեզն ԱԺ նիստերի դահլիճում»,-գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Այսպիսով նա տեղեկացնում է, որ 2025 թվականից ԱԺ-ի դահլիճում փակցված կլինի Փաշինյանի սահմանած ու հայտարարած տարածքով Հայաստանի քարտեզը։ Այն խաղաղլիք-քարտեզը, որ 2024 թվականից Փաշինյանը գրպանում ման է տալիս ու անընդհատ ցուցադրում հայ ժողովրդին՝ իբր սա է «իրական Հայաստանը»։
Ի դեպ, նա ինքն էլ բազմիցս կասկածներ է հայտնել, թե այդ սահմաններով ու այդ տարածքով Հայաստան կմնա՞ արդյոք, կունանա՞նք պետականություն ու Հայաստան առհասարակ։
Փաշինյանի ասած «կադաստրի թուղթը» Ալիևը պիտի տա, որ իրավունք ունենանք մեր երկրի, մեր հողի վրա ապրել։
Ինչպես միշտ ենք համոզվել, որ քպ թիմը կրկնում է իր առաջնորդի ասածները, այս անգամ էլ ենք ականատես լինում, որ Ալեն Սիմոնյանը հետևում է Փաշինյանի՝ «իրական Հայաստան» արհեստածին, թշնամու շահերը սպասարկող կեղծ թեզին ու դրա շոշափելի «վկայությունը» կախում ԱԺ-ի պատից։
Զարմանալի չէ, որովհետև վերջին 4 տարիներին մենք ամեն օր ենք տեսնում, թե ինչպես է քպ-ն իր առաջնորդի հետ օրը մի քանի անգամ զեկուցում Ալիևին, որ ամեն ինչ անում են նրան գոհացնելու, նրա քիմքն ու ախորժակը բավարարելու համար։
ՀՀ ԱԺ-ում Ադրբեջանի թելադրած օրակարգին հետևում են նաև այս քայլով՝ Միլի մեջլիսում կախված է հայկական հողերը, մեր Հայրենիքը զավթելու հաշվին մեծացված Ադրբեջանի քարտեզը, ուրեմն ՀՀ Աժ-ում էլ պիտի կախվի նվաստացման, զիջումների, պատվազրկության սիմվոլը՝ «իրական Հայաստանի» քարտոզն՝ առանց Արցախի ու «անկլավ» համարվող հայկական գյուղերի։
Սա Արցախից ու Հայաստանի ինքնիշխան տարածքներից վերջնականապես հրաժարվելու, դրանք հոժարակամ, սիրով Բաքվին նվիրելու ապացույցն է, որ լեգիտիմացում է ՀՀ բարձրագույն մարմինը։
Փաստորեն, Ալիևին ամանորյա նվեր մատուցեցին։