Փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն և Ճակատեն գյուղերում, Կապան-Ճակատեն ճանապարհին։ Ձեռք բերված նոր ապացույցները հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են անօրինական ամրացման աշխատանքները, խաթարել են մարդկանց անվտանգությունն ու բնականոն կյանքը. հայտնում է Իրավունքի և արդարության կենտրոն«Թաթոյան» հիմնադրամը։
«Ձեռք բերված նոր ապացույցները հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են անօրինական ամրացման աշխատանքները, խաթարել են մարդկանց անվտանգությունն ու բնականոն կյանքը։
Մարդիկ զրկվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողոտարածքները, վարելահողերը, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից։ Ադրբեջանցիներն ականապատում են դիրքերի հարևանությամբ գտնվող, արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի հատվածները, գողանում են խոշոր եղջերավոր կենդանիների»,-տեսանյութում նշում է Արման Թաթոյանը։
Ներքին հանդում մարդիկ ստիպված մորթում են իրենց կենդանիներին, որպեսզի ադրբեջանցիների բաժին չդառնան։