«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է»,- լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա ասել է, որ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց են մնացել։
«Տեքստի վրա աշխատանքն ավարտված է։ Հաջորդ փուլում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից»,- ասել է Բայրամովը։
Նշենք, որ խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից. Մինչ այժմ համաձայնեցված է համաձայնագրի նախագծի 15 կետ։
Չհամաձայնեցված կետերից մեկը միջազգային մակարդակով միմյանց նկատմամբ պահանջներ չներկայացնելն էր, մյուսը՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին այլ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելը։