Ադրբեջանը Հայաստանից պահանջում է կատարել կոնվենցիայով նախատեսված «պարտավորությունը»՝ ծանուցել իրեն, թե շրջակա միջավայրի վրա ինչ ներգործություն ունի Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղրդում են, որ իրենք Հայաստանից նման ծանութցում մինչև հիմա չեն ստացել, իսկ գործարանաը գտնվում է Նախիջևանի հետ սահմանին և իրենք «անհանգստացած են» շրջակա միջավայրը վնասելու խնդրից։
Ըստ այդմ՝ Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի կառավարությունից պահանջել է դադարեցնել Երասխի մետաղաձուլական գործարանի կառուցումը։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «բնապահպանական խնդիրներով անհանգստացած» նույն հարցն էր բարձրաձրել Ադրբեջանի ՄԻՊ-ը։ Այնպես որ, եթե Ադրբեջանը կառչել է Երասխի գործարանը փակելու մտադրությունից, ուրեմն էլ պոկ չի գալու։
Թեմայի առնչությամբ կարդացեք նաև՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին հիմա էլ խիստ հուզում են Երասխի գործարանի էկոլոգիական վնասները




