Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ադրբեջանը խաղաղության ձգտող Փաշինյանին բռունցք է ցույց տալիս

Yerevan Today-ը գրում է.

Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք է բերվել ադրբեջանական «Երկաթե բռունցք» հուշարձանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այն կկանգնեցվի քաղաքի կենտրոնում։

Նշենք, որ Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքում տեղադրել է նույն հուշարձանը:

«Երկաթե բռունցքն» Ադրբեջանում գլխավոր գործողություններից մեկն էր Հայաստանի եւ Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա պատերազմում։

Աղբյուր՝ Yerevan Today