Ադրբեջանական Report-ը տեսանյութ է նկահարանել ու տարածել՝ ինչպես են Բերձորում տեղադրված ադրբեջանական անցակետում ադրբեջանցիներն ստուգում հայկական շտապօգնության ավտոմեքենան և ուղևորների անձնագրերը։
Հայկական պաշտոնական որևէ հարթակից այս երևույթի մասին արձագանք ու պարզաբանում մինչ այս պահը չի հնչել։
Իսկ ադրբեջանական կողմն այս ստուգումն ու տեսանյութն, անկասկած, կծառայեցնի իր օգտին՝ ցույց տալու աշխարհին, թե տեսեք՝ ինչ քաղաքակիրթ կերպով, հանգիստ, առանց թշնամանքի, ադրբեջաանական անցակետում զուտ անվտանգությունից ելնելով՝ ստուգվում են հայկական ավտոմեքենաներն ու հայ քաղաքացիներին։ Սրա մեջ ի՞նչ վատ բան կա։
Ու այսպիսով, աշխարհի աչքում կարդարացնեն Բերձերում ոչ թե մեկ, այլ թեկուզ հարյուր անցակետ տեղադրելու իրենց ցանկությունն ու գործողությունը։