ՀՀ պաշտպանության նախարարության տարածված տեղեկատվությունը, թե իբր մայիսի 29-ին, ժամը 01:00-ից մինչև 01:15-ը, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ և վնասել բնակելի շենք, ևս մեկ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը. Հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ը։
Թշնամի երկրից նաև հայտնում են՝ իբր հայկական կողմը, «նման միտումնավոր ապատեղեկատվություն և կեղծ լուրեր տարածելով, փորձում է միջազգային հանրության մոտ աղավաղված կարծիք ձևավորել և հող ստեղծել հետագա սադրանքների համար»։
«Մենք հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա», – ասվում է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։





