ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը պատասխան նամակ է ուղարկել Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանին։
«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Վիգէն Էօլջէքճեանի սպանության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Հետևելով ԱԳՆ կողմից բարձրացված մտավախությանը՝ ս.թ. ապրիլի 3-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Վիգէն Էօլջէքճեանին և դրա շրջանակում վերջինս հեռախոսակապ է հաստատել ընտանիքի հետ»,- եղել է ԱԳՆ-ի պատասխանը Սևակ Հակոբյանի հարցմանը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին լրատվամիջոցներում շրջանառվում էր, թե 2020 թվականի պատերազմից հետո Բաքվի բանտում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ գերի Վիգէն Էօլջէքճեանին տանջամահ են արել։
Բարեբախտաբար, թե՛ ՀՀ ԱԳն-ն, թե՛ Կարմիր խաչը հերքում են լուրը։ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչ Զառա Ամատունին ևս հայտնում է, որ ապրիլի 3-ին կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող Վիգեն Էօլջէքճեանին և առանձնազրույց ունեցել նրա հետ։ Գերեվարված Վիգեն Էօլջէքճեանը հառախոսով կապվել է ընտանիքի հետ։