Հունվարի վերջին և փետրվարի սկզբին ԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ այցելել են հայազգի ձերբակալվածներին՝ Արցախի նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ինչպես նաև ԱՀ խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին ևԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Տեղեկությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանք գրում են, որ ձերբակալվածների հետ եղել են անհատական հանդիպումներ, ստեղծվել են պայմաններ ընտանիքի անդամների հետ շփման համար։
Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն գնահատում է կալանավորվածներին պահելու պայմանները և վերաբերմունքը: