Հենց նոր կարմիր և սև բերետավորները հերթական անգամ բռնաբարեցին ՀՀ օրենքները, առևանգեցին ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսանին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Առևանգեցին, հակառակ նրա, որ զգուշացնում էի, որ օրենքով իրավունք չունեն։ Պատգամավորին մտցեցին ոստիկանական մեքենան և առևանգեցին՝ որևէ օրինական հիմնավորում չտալով։ Այս վիճակին են հասել, Նիկոլին ուրիշ հենարան չի մնացել, բացի կարմիր ու սև բերետավորներից»,- ասաց Մանուկյանը։
Նշենք, որ այսօր 250-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, նրանցից մեկը՝ պատգամավորի օգնական Թադևոսյանը, ոստիկանության բաժնում բացատրագիր է գրել՝ «Առանց թուրքի Հայաստան»։