Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի իր ճակատագիրը։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը ABC հեռուստաալիքի եթերում:
«Ես կարծում եմ, որ Ուկրաինան ինքն է որոշում իր ճակատագիրը, և նրա ճակատագիրը չի կարող պարտադրվել դրսից, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից։ Տարածքի, անվտանգության և այլ հարցերի հետ կապված՝ չեմ խոսի։ Կարծում եմ՝ Զելենսկին ինքը պետք է խոսի այս մասին, քանի որ մենք խոսքն իր երկրի մասին»,- ասել է նա։
Սալիվանի խոսքով՝ Կիևը հասկանում է, որ ի վերջո հակամարտությունը կլուծվի բանակցությունների միջոցով։
«2024 թվականի ընթացքում մենք ակտիվորեն շփվել ենք Զելենսկու և նրա թիմի հետ, քննարկել, թե կոնկրետ ինչպիսին պետք է լինեն այդ բանակցությունները», – հավելել է ամերիկացի առաջնորդի օգնականը։