Պատմաբան, ռազմաքաղաքական վերլուծաբան, լրագրող ,”Արևելքի երկրների մշակույթի կենտրոն” ՀԿ նախագահ Բագրատ Մովսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կարեւորը այն է, որ այս նախարարի մոտ փետրվարի 30 ու 31 -ն է։ Ջհանդամ թե էքսպոյում մենք խայտառակ եղանք։

Տեսեք հարեւանների տաղավարը:

Ըստ military_arm-ի, աշխարհի ամենամեծ ռազմատեխնիկական ցուցահանդեսներից մեկի` IDEX-2021 բացմանը, հայկական տաղավարում ցուցանմուշներ չեն եղել, այն դեպքում, երբ տաղավար վարձելը մեծ գումարներ է արժեցել, որը վճարվել է պետական բյուջեից: Այս ամենի մեղավորը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության նախարարության աղետալի անկարողությունն է՝ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, որը չի կարողացել հաշվարկել և կազմակերպել ցուցահանդեսային նմուշների նյութատեխնիկական ապահովումը։ Հայկական զենքերը դեռևս Մոսկվայում են, չնայած դրանք պետք է լինեին Աբու Դաբիում։







