Նախօրեին՝ նախնական տվյալով՝ կասետային ռումբի պայթյունից, Արցախի Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս վիրավորում ստացած երեք քաղաքացիներից երկուսի առողջական վիճակը շարունակում է նույնը մնալ՝ ծայրահեղ ծանր եւ միջին ծանրության։
«Ծայրահեղ ծանր եւ միջին ծանրության վիճակում գտնվողները երեկ վիրահատվել են։ Նրանք այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ծանր վիճակում գտնվող հիվանդի վիճակը լավ է, բայց դուրս գրման ենթակա չէ»,– հայտնել են Առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք՝ Արցախի ԱԻՊԾ–ը երեկ՝ օգոստոստի 11–ին, հաղորդել էր, որ Արցախում կասետային ռումբ է պայթել, 2 սակրավոր վիրավորում են ստացել։ Ավելի ուշ Առողջապահության նախարարությունից ասել են, որ վիրավորում ստացածները երեքն են։
News.am