Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կառուսելով» վարչապետը հանձնարարությունների մեծ մասն իջեցնում է նախարարին, իսկ վերջինս՝ ԳՇ պետին

08/06/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բանակում իշխանության նախաձեռնած կառավարման համակարգի փոփոխություններն ավելի լավ հասկանալու համար ասեմ, որ եթե գործող սխեմաներում, պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների պատասխանատուն զինվորական է՝ գլխավոր շտաբի պետը, ապա նորով՝ քաղաքացիական անձ՝ պաշտպանության նախարարը։ Այս մասին է գրել ԱԺ «Պատից ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Հիշեցնեմ, որ իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում կուսակցական, քաղաքական թիմի ներկայացուցիչ է նշանակում, որպեսզի թույլ չտա բանակի ներգրավածությունը քաղաքական գործընթացներին։

Մի կողմ դնենք ծայրահեղ անտրամաբանական «հիմնավորումը» ու կենտրոնանանք գործընթացի առանցքային հարցին։

Գործող կարգավորումներով, մարտական գործողությունների ժամանակ ԳՇ պետը մարտ վարելու պատասխանատուն լինելուց բացի ուղիղ զեկուցում և ստանում է վարչապետի հանձնարարությունները, իսկ պաշտպանության նախարարը զբաղվում է թիկունքային ապահովման, մոբիլիզացիայի, ռազմական դիվանագիտությամբ և այլ հարցերով։

Շատ կոպիտ ասած, պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը պատերազմի ժամանակ վարչապետի գլխավոր խորհրդականներն են դառնում, որոնցից յուրաքանչյուրն իր անելիքն ունի և զեկուցումների առանձին թեման։

Նոր փոփոխությամբ, գրեթե բոլոր գործառույթներն անցնում է պաշտպանության նախարարին։ ԳՇ պետը մարտական գործողությունների հետ կապված զեկուցումների հիմնական մասն անում է պաշտպանության նախարարին, իսկ վերջինս՝ վարչապետին։

Նույն «կառուսելով» վարչապետը հանձնարարությունների մեծ մասն իջեցնում է նախարարին, իսկ վերջինս՝ ԳՇ պետին։

Ուշադրություն դարձրեք, որ պաշտպանության նախարարը քաղաքացիական անձ է, այսօր Պապիկյանն է, վաղը, պայմանական, Արայիկ Հարությունյանը կամ Հովիկ Աղազարյանը։

Այստեղ մի տարբերակ կարող էր լինել, որը անվտանգությոն համակարգը չէր խարխլի, եթե պաշտպանության նախարար նշանակելու սկզբունքը փոփոխվեր և այդտեղ նշանակվեին մարդիկ, ովքեր կամ համապատասխան փորձառությամբ, ճանապարհ անցած զինվորականներ են կամ խորությամբ, իր ողջ էությամբ տիրապետում են բանակի զարկերակին։

Սակայն արդեն նշեցի, որ իշխանությունն ընտրել է քաղաքական թիմակցի գործոնը, ինչը հնարավոր պատերազմական գործողություններում երկիրը նոր աղետի շեմին է կանգնեցնելու»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՊԾ պետի՝ «օպերատորին քացի տալու» դեպքի հետ կապված՝ ՔԿ-ն քրեական գործ չի հարուցի

Հաջորդ գրառումը

Բացառապես ոտիկանների ցուցմունքների հիման վրա հունիսի 7-ի տվյալներով՝ 13 ձերբակալված և 8 կալանավորված անձ կա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իրանը պատասխան հարված կհասցնի Հարավային Կովկասի նավթագազային ենթակառուցվածքներին. Արթուր Խաչիկյան

03/02/2026
Հոգևոր

Արշակ սրբազանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց. Արսեն Բաբայան

03/02/2026
Նորություններ

Իշխանությունը վաղուց է հատել անբարոյականության գծերը. Տիգրան Աբրահամյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան

03/02/2026
Հաջորդ գրառումը

Բացառապես ոտիկանների ցուցմունքների հիման վրա հունիսի 7-ի տվյալներով՝ 13 ձերբակալված և 8 կալանավորված անձ կա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական