Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարությունն ուզում է ոչ թե ջուր խնայել, այլ տեղական ձկնաբուծարանները փակել

22/12/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ձկնաբույծները բողոքի ակցիա են արել, Հաղթանակի կամրջով երթով շարժվել են Կառավարության շենք՝ պահանջելով հանդիպում առնվազն փոխվարչապետերի հետ։

Մեկ ամիս առաջ ԱԺ-ն օրենքի փոփոխություն կատարեց, ըստ որի՝  բնական ջրերը ձկնաբուծության նպատակով օգտագործվելուց հետո ոչ թե հոսելու են բնություն, այլ ֆիլտրվելու են ու նորից օգտագործվեն։

Ձկնաբույծների կարծիքով՝ այս փակ ցիկլը նրանց սնանկացնելու է, որովհետև ձկան ինքնարժեքն ինքնըստինքյան բարձրանալու է։ Այդպես է եղել մի շարք ձկնաբույծների հետ։ Նրանք պահանջում են չեղարկել ԱԺ-ում ընդունված ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ օրենքը:

«Փակ համակարգով աշխատող ընկերություններն այսօր չեն աշխատում, սննակացել են, որովհետև փակ համակարգով ինքնարժեքը բավականին բարձրանում է, մենք չենք ուզում գնալ նույն ճանապարհով»,- նշեց ձկնաբույծներից մեկը։  Բացի այդ, ըստ նրա, մասնագետի խնդիր կա։ Ըստ ձկնաբույծի՝ ձուկն ապրում է +8 +18 ջերմաստիճանի ջրում, իսկ նման համակարգում, նրա խոսքով, ձուկը չի կարող ապրել։

Հայաստանում կա տեր չունեցող մոտ 1000 հոր, որոնց ջրերը հոսում են չգիտես թե ուր, այինքն՝ գիտենք, թե ուր՝ Թուրքիա։

Փոխանակ ջրի կորստի դեմ պայքարելու համար պետությունն այդ հորերը փակի, իր այս որոշմամբ ձկնաբուծարաններն է փակում. նշում են տնտեսվարողները։ Նրանք վստահ են, որ փակ ցիկլով աշխատելով՝ ջրի վատնումը նորից մեծ տոկոս է կազմելու, որովհետև իրենց օգտագործած ջուրը մյուս հորերից դուրս եկող ու գյուղացիների բաց թողած ջրերի համեմատ չնչին մաս է կազմում։

«Գնացեք գյուղեր, մարդիկ օրերով ջուրը չեն փակում, եթե անգամ մեկ-երկու ժամ են այն օգտագործում։ Գյուղերում ջուր խնայելու հոգեբանություն չկա, որովհետև հաշվիչ ու փական չկա ծորակների ու աղբյուրների վրա։ Ջրի 70 տոկոս կուրստը ստորգետնյա հորերից ու այսպես անխնա ջուրն օգտագործելուց է գալիս»,- նշեց ձկնաբույծներից մեկը։

Ըստ ձկնարտադրողների՝ այս օրենքի կիրառման դեպքու, իրենք չեն կարողանալու աշխատել և կանգնալու են փակման շեմին։ Ձկնաբույծները հանդիպել  են նաև ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին, սակայն,  այս հարցում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։

Ձկնաբույծները մի կասկած էլ ունեն՝ ենթադրաբար իշխանությունները տեղական ձուկն ուզում են փոխարինել ներմուծված ձկնեղենով։  Իշխանությունների ուզածը ոչ թե ջուր խնայելն է, այլ հայկական ձկնաբուծարանները փակելը։

Նշենք, որ 2000 թվականիվ ՀՀ կառավարությունը ձկնարտադրությունը հայտարարել է ռազմավարական ոլորտ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վաճառում եմ երիկամ, լյարդ… կգնեմ ներքին օրգաններ. Ադրբեջանում այսպիսի հայտարարությունները սովորական բան են

Հաջորդ գրառումը

ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փաշինյանը Եկեղեցու «բարենորոգման» հայտարարություն է արել, որի տակ ստորագրել են ինքը, նաև իր կողմն անցած 10 եպիսկոպոսները

05/01/2026
Միջազգային

Մադուրոյին առևանգելիս ամերիկացի զինվորները սպանել են նրա անվտանգության աշխատակիցների մեծ մասին

05/01/2026
Միջազգային

Եթե Դելսի Ռոդրիգեսը ճիշտ չգործի, գուցե ավելի բարձր գին վճարի, քան Մադուրոն. Թրամփ

04/01/2026
Միջազգային

Դելսի Ռոդրիգեսը հրաժարվել է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ հայտարարելով, որ Վենեսուելան գաղութ չի դառնա

04/01/2026
Հաջորդ գրառումը

ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական