Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարությունը 21 ամենագնաց շտապ օգնության մեքենաներ նվիրաբերեց մարզային ԲԿ-ներին

03/09/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կառավարությունն ընդունեց որոշում, որով ՀՀ ընթացիկ տարվա պետբյուջեի շրջանակում ձեռք բերված շտապ բժշկական օգնության կահավորված, թթվածնի կենտրոնացված համակարգով և ավտոմատ պատգարակով համալրված ավտոմեքենաները, նաև շտապ օգնության ավտոմեքենաների օժանդակ բժշկական սարքավորումներն ու պարագաները նվիրաբերվում են մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ դրանց ծառայությունների բարելավման նպատակով:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ, մասնավորապես, Տավուշի մարզին նվիրաբերվելու է 5, Սյունիքի մարզին 3, Արագածոտնին՝ 2 շտապօգնության մեքենա:

«Շտապ օգնության ծառայությունն այն օպերատիվ և մոբիլ ծառայությունն է, որի զարգացման ու հագեցվածության մակարդակը, բժշկական անձնակազմի պատրաստվածությունը, տեղում կամ ճանապարհին անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, հիվանդին մասնագիտացված բուժհաստատություն ժամանակին տեղափոխումը անմիջական կապ ունեն ծառայությանը դիմող բուժառուների կյանքին վտանգ սպառնացող հիվանդության բարեհաջող ելքի հետ։

Նշվածի ենթատեքստում մեծապես կարևորվում է նաև շտապ օգնության արագ տեղ հասնելու հանգամանքը։ Նշված նպատակով Առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի շրջանակում ձեռք են բերվել թվով 21 «ՈՒԱԶ» տեսակի ամենագաց շտապօգնության ավտոմեքենաներ, որոնք նաև հագեցվել են ՀՀ պետական բյուջեի շրջանակում ձեռք բերված շտապ եւ անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և պարագաներով»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ասել է Ավանեսյանը։

Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է՝ հիմք ունենալով մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները, յուրաքանչյուր անգամ առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ և հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

232 մլն դրամ՝ Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին

Հաջորդ գրառումը

Հայաստանում կհայտարարվեն պահեստազորային վարժական հավաքներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հակոբ Ավետիքյանն 80 տարեկան է. Հայաստանի ժուռնալիստների միություն

21/11/2025
Մշակութային

Ստեփանակերտի պատանի արտիստները՝ «Մանկության տոն» միջազգային մրցույթի «տրիումֆում»

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանում կհայտարարվեն պահեստազորային վարժական հավաքներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական