ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 23-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից 25-ը չի զեկուցվում: Եվս երկու հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
– Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1410-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
– «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» փակ բաժնետիրական ընկերությանն օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին,
– Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՌՈՄԱՆ ՈՒՍՈՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
– «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին,
-Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները սահմանելու մասին եւ այլ հարցեր: