Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարման ակադեմիայի քաղաքական ազատումները. ովքե՞ր են հերթում

05/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի (ՊԿԱ) ռեկտորի նորընծա ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանը իսկական ջարդ է սկսել ակադեմիայում. պայմանագրերը չեն երկարաձգվում ակադեմիայի՝ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող դասախոսների հետ:

Այս մասին արդեն իսկ հայտարարել են ՀՀԿ-ականններ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը և Հայկ Մամիջանյանը, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը: Վերջիններս նաև Ազգային ժողովի պատգամավորներ են:

Ակադեմիայում, սակայն, համաձայն չեն այն գնահատականի հետ, որ հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների հետ չեն երկարացվում պայմանագրերը:

«Դրանում ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, զուտ ուսումնական գործընթացով է պայմանավորված, ողջ հանրապետությունում դիմորդների թվի նվազմամբ: ՀՀ ՊԿԱ-ն էլ բացառություն չէ: Եթե այդ պնդումը ճիշտ լիներ, մնացածներին էլ կվերաբերեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կառավարման ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչ, գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գոռ Չատինյանը. ռեկտորի ժ/պ-ի հետ կապ հաստատել չէր հաջողվել:

Մեր ճշտող հարցին՝ «մնացածներին» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի, վերջինս պատասխանեց՝ օրինակ, Խոսրով Հարությունյանին, Մանվել Բադալյանին, Հրանուշ Հակոբյանին:

«Անմիջապես ծանոթացել եմ Արթուր Խաչատրյանի գրառմանը, թե իբր նախօրոք դասացուցակ է քննարկվել, և ինքը  օգոստոսի վերջին տեղեկացել է, որ նոր պայմանագիր չի կնքվելու: Ճշմարտության համար ասեմ, որ ուսումնական գործընթացը շարունակական է, և նոր ուսումնական տարին սկսվում է ուսումնական պլանների և առարկաների հաստատմամբ ու դասացուցակի կազմմամբ: Դրանից հետո նոր կազմակերպվում է ընդունելություն, որն այս տարի նախորդների համեմատությամբ կրճատվել է շուրջ 50%-ով: Նախօրոք հնարավոր չէ կանխատեսել, Ակադեմիան բակալավրիատ չունի: Այդ պատճառով խմբեր, անգամ կրթական ծրագրեր չեն կայացել: Հաջորդ տարիներին ու ժամերի ավելացման դեպքում մեր գործընկերներին նորից կառաջարկվի մեզ մոտ դասավանդել»,- ասաց Գոռ Չատինյանը:

Պրոռեկտորի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում նաև այն լուրերը, թե ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացնում է Գյուղատնտեսական ակադեմիան:

«Մեր Ակադեմիայի շրջանավարտն է և շուրջ 10 տարի աշխատել է Ուսումնամեթոդական վարչությունում, վերջում՝ որպես Մագիստրատուրայի բաժնի ղեկավար: Ուսումնական գործընթացին արտակարգ տիրապետում է: Իսկ Գյուղակադեմիայում դասավանդում է համատեղության կարգով»,- ասաց Գոռ Չատինյանը:

Վերջինս, ի դեպ, ով ՊԿԱ-ում պաշտոնավարում է դեռևս նախկին ռեկտոր Դավիթ Լոքյանի ժամանակներից, իր պաշտոնավարման շարունակման համար վտանգ չի տեսնում:

Այլ հարցերի նա չպատասխանեց:

Բայց որքան էլ պրոռեկտորը իրավիճակը ներկայացրեց խաղաղ լույսի ներքո, Կառավարման ակադեմիային մոտ կանգնած 168.am-ի աղբյուրները բոլորովին այլ պատկերի մասին են խոսում:

Ըստ մեր տեղեկությունների՝ ակադեմիայի ռեկտորի ժ/պ-ն ցուցում ու հրահանգ ունի՝ ինչ գնով էլ լինի, ազատվել ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներից:

«Իսկ հրահանգն անձամբ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից (ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար,- Ա.Վ.) է գալիս, ում հովանավորությունը լիակատար կերպով վայելում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանը: Մեզ ասացին՝ հաջորդիվ հերթը կհասնի հենց վերը հիշատակված Խոսրով Հարությունյանին, Հրանուշ Հակոբյանին, Մանվել Բադալյանին ու Մարգարիտա Ազարյանին:

«Ենթադրաբար Մարգարիտա Ազարյանը նշված անձանցից առաջինը կլքի Կառավարման ակադեմիան: Ակադեմիայի ղեկավարությունն ամեն ինչ անում է հնարավորինս արագ նրանից ազատվելու համար»,- ասաց մեր աղբյուրը:

Հիշեցնենք՝ Մարգարիտա Ազարյանը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, ներկայումս ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի մայրն է, ով երկար տարիներ ղեկավար պաշտոն է զբաղեցրել նախագահի աշխատակազմում, ապա աշխատել է նաև Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում:

Եվ պնդումները, թե պայմանագրերի չերկարաձգումները քաղաքական ենթատեքստեր չունեն, առնվազն միամտություն է:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Փաշինյանն այլ ելք չունի». Ռուսական պարբերականի անդրադարձը

Հաջորդ գրառումը

«Այժմ չեմ կարող փակագծեր բացել, բայց խոստանում եմ, մոտ ապագայում այդ մասին կխոսենք». Վահե Հակոբյանը՝ պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ի գիտություն՝ ԱՄՆ դեսպանատուն հարցազրույցի պատրաստվողներին. կարգը փոխվել է

13/05/2025
Նորություններ

Վրաստանի դեսպանը հայ կոնյակագործներին խոստացել է՝ պաշտոնական Թբիլիսին առավելագույնը երկու օրից պարզաբանումներ կներկայացնի արտահանման խոչընդոտների վերաբերյալ

13/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ կոնյակագործների բողոքի ակցիան՝ Վրաստանի դեսպանատան դիմաց. ցուցարարները դեսպանի հետ հանդիպում են պահանջում

13/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Էմին ջան, թեթև տար

13/05/2025
Հաջորդ գրառումը

«Այժմ չեմ կարող փակագծեր բացել, բայց խոստանում եմ, մոտ ապագայում այդ մասին կխոսենք». Վահե Հակոբյանը՝ պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մասին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ի գիտություն՝ ԱՄՆ դեսպանատուն հարցազրույցի պատրաստվողներին. կարգը փոխվել է

13/05/2025

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման...

ԿարդալDetails

Վրաստանի դեսպանը հայ կոնյակագործներին խոստացել է՝ պաշտոնական Թբիլիսին առավելագույնը երկու օրից պարզաբանումներ կներկայացնի արտահանման խոչընդոտների վերաբերյալ

13/05/2025

Հայ կոնյակագործների բողոքի ակցիան՝ Վրաստանի դեսպանատան դիմաց. ցուցարարները դեսպանի հետ հանդիպում են պահանջում

13/05/2025

Էմին ջան, թեթև տար

13/05/2025

Էմին Թորոսյանը դադարեցնում է գործունեությունը ՊՀԹ -ի տնօրենի պաշտոնում

13/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական