Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կապ չունի՝ ով է ԱԳ նախարար նշանակվում, միևնույնն է՝ ամեն բան մեկ մարդ է որոշում. քաղտեխնոլոգ

21/08/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետը նշանակում է պաշտոնների միայն այն մարդկանց, ում ինքը անձամբ վստահում է, և կարևոր չէ տվյալ մարդու պրոֆեսիոնալ լինելը, տվյալ բնագավառի մասնագետ լինելը: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Արարատին Միրզոյանին ԱԳ նախարար նշանակելու վարչապետի որոշմանը:

«Մասնավորապես, կարող է մասնագետ չհանդիսացող, բայց վստահություն վայելող անձը նշանակվել Միացյալ Նահանգներում դեսպան, երկիր, որ աշխարհի հզորագույն 3 երկրներից մեկն է Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ համատեղ: Եվ այդ երկրում, որտեղից շատ բան է կախված նաև Արցախի հարցի հետ կապված, տնտեսական հարցերի և ներդրումների, նշանակվում է մի մարդ, որը գաղափար չունի, թե ինչ բան է արտաքին քաղաքականությունը, Արցախի հարցը և այլն:

Դրա ավելի մասշտաբային տեսակը կատարվում, երբ արտգործնախարար է նշանակվում մի մարդ, որը Արցախյան պատերազմի և Արցախի հարցի մասին ընդհանրապես գաղափար չունի, որը, ըստ հրապարակված լուրերի, համագործակցել է ԱԱԾ-ի հետ: Այս փաստը կարող է այդքան էլ չազդի Ռուսաստանի հետ հարաբերություններում, չնայած այդ հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի վրա են, բայց, այնուամենայնիվ, այդ հարաբերությունների վրա այս հանգամանքը զուտ անձնական շփումներում կարող է բացասական դերակատարություն ունենալ:

Ինչ վերաբերում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին ԱԳ փոխնախարար նշանակելու, հետո նորից ԱԽ քարտուղարի պաշտոնում վերանշանակելուն, Բադալյանը նկատեց՝ գուցե մտադրություն է եղել նրան ԱԳ նախարար դարձնել, բայց աշխարհաքաղաքական խնդիրներ են առաջացել:

«Միգուցե մտածում էին, որ բացասական վերաբերմունք կառաջանա ՌԴ-ի կողմից, իսկ Միացյալ Նահանգները համապատասխան ջերմեռանդություն չդրսևորեց այդ գործում: Այդ իսկ պատճառով պաշտոնյան հետ գնաց, որովհետև շատ հանգիստ կարող էին նրան նշանակել արտգործնախարար, իսկ Արարատ Միրզոյանին՝ ԱԽՔ քարտուղար, և ոչ մի էական փոփոխություն տեղի չէր ունենա, որովհետև երկուսն էլ ոչ պրոֆեսիոնալ են, և բացարձակ նշանակություն չունի, թե նրանք տվյալ դեպքում, որ պաշտոնը կզբաղեցնեն: Լիլիթ Մակունցը շատ հանգիստ կարող էր լինել ԱԽՔ քարտուղար, մյուսը լիներ դեսպան:

«Այսինքն, ոչ մասնագետներին պաշտոններին նշանակելը հասկանալի է, որ թուլացնում է պետությունը, բայց հաշվի առնելով, որ Հայաստանում անձնիշխան համակարգ է ձևավորվել, արտաքին հարաբերությունները որոշում է մեկ մարդ՝ մեկ-երկու հոգու հետ խորհրդակցելով կամ չխորհրդակցելով, ապա նշանակություն չունի, թե արտգործնախարարը ով կլինի, որովհետև ով էլ լինի՝ որևիցե դերակատարություն չի ունենալու, ինչը ցույց տվեցին նախորդ ժամանակահատվածում, երբ վարչապետի կողմից նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց հետո անուղղակիոեն նշվեց, որ նախարարությունը դրա հետ կապ չունի»,- նկատեց Բադալյանը:

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ նման նշանակումն այլ պատճառ էլ կարող է ունեցել. պրոֆեսիոնալ դիվանագետները, գուցե,  ցանկություն չեն ունեցել այս իշխանությունների հետ որևիցե ձևով հարաբերվել:

«Իհարկե, եթե շատ փորփրեինն, կարող էին ինչ-որ «Ճ»  կլասի պաշտոնյայի բերել, արտգործխախարար դարձնել, ինչ-որ մեկը, ի վերջո, կգտնվեր, որ կդառնար նախարար, բայց հաշվի առան, որ Արարատ Միրզոյանը իրենց շարժման ակտիվիստներից էր, և չի կարող գործազուրկ մնալ, որովհետև իր թիմակիցները կարող են դառնալ կտրուկ ընդդիմադիր և բազմաթիվ ինֆորմացիաների արտահոսք իրականացնել իշխող քաղաքական թիմի վերաբերյալ: Բնականաբար, չեն կարող հաշվի չառնել և միգուցե դա էր խնդիրը, որ ԱԽ նախկին քարտուղարը չնշանակվեց արտգործնախարար:

Բայց կարծում եմ, որ Ռուսաստանը բավականին սթափ է նայում իրավիճակին և հասկանում է, որ Հայստանում այնպիսի կառավարման համակարգ է, որ էական չէ, թե ով է արտգործնախախարը, կարող էին անգամ ՔՊ պատգամավորներից մեկին դարձնել նախարար, հասկանեւմ են, որ արտաքին քաղաքականությունն ընդամենը մեկ մարդ է որոշում, իսկ նախարարն ընդամենը անհրաժեշտության դեպքում որոշման վրա կնիք է դնում, ոչ ավելին: Պարզապես Ռուսաստանը սկզբունքային տեսանկյունից չի ցանկանում, որ այդ պաշտոնում լինի ընդգծված հակառուսական կամ պրոամերիկյան գործիչ»,- նկատեց քաղտեխնոլոգը:

NEWS.AM

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի վրա հաքերային հարձակման մասին Hetq.am-ի հրապարակման ստուգման արդյունքում քրգործ է հարուցվել

Հաջորդ գրառումը

Բոլոր պաշտոնյաներին որդիները պարտավոր են օրինակ ծառայել եւ մասնակցել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Բոլոր պաշտոնյաներին որդիները պարտավոր են օրինակ ծառայել եւ մասնակցել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական