Սա Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ադրբեջանական այն անօրինական զինված տեղակայումն է, որտեղ իբր թե սահմանվեց, այսպես կոչված, մաքսային ու սահմանային վերահսկողություն և այդ ճանապարհն ամբողջությամբ արգելափակվեց անցյալ տարվա նոյեմբերից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Այս ճանապարհն անվտանգության տեսանկյույից ռազմավարական, կենսական նշանակություն ունի ողջ Կապան համայնքի համար: Այն կապում է Կապան քաղաքը Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ծավ, Շիշկերթ գյուղերի հետ: Այս ճանապարհի անմիջական հարևանությամբ է գտնվում Կապանի «Սյունիք» օդանավականը:
Այսպես կոչված այլընտրանքային ճանապարհն էլ
անմիջապես ադրբեջանական տեղակայման տակով է` առանց անվտանգության երաշխիքների:
Ադրբեջանական զինված տեղակայումներն այս հատվածներում ուղիղ սպառնալիք են առաջնահերթ Կապանի, բայց նաև մեր ողջ երկրի համար, ողջ բնակչության կյանքի ու անվտանգության համար: Նրանք ունեն նաև այլ տեղակայումներ և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը:
Ադրբեջանական որևէ զինված տեղակայում մեր գյուղերի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չունի որևէ իրավական հիմք:
Մանրամասները լուսանկարում են»,- գրել է Թաթոյանը:
