Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Կան երկրներ, որոնք դաշնակից չեն կարող լինել, բայց որոնց միջև կարող են լինել մեղրամիսներ․ Դավիթ Բաբայան

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կան երկրներ, որոնք գործնականում չեն կարող դաշնակից լինել խորը ռազմավարական պատճառներով։ Բայց նրանց միջեւ կարող են լինել մարտավարական մերձեցման շրջաններ, այսպես կոչված մեղրամիսներ։ Հենց այս ժամանակահատվածներում պետք է առանձնահատուկ իմաստություն դրսևորել, հնարավորինս հեռու մնալ արկածախնդիրներից ու դեմագոգներից, ընդգծված կերպով արժեւորել հարաբերությունները եղբայրական երկրների հետ։