Ուրբաթ, Հոկտեմբերի 31, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կանգնեցնելով Հայոց արդարադատության առաջ, ստիպելու՛ ենք, որ այս Սուրբ հողը լպստեն իրենց պիղծ բերանով. Խաչիկ Մանուկյան

16/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրող , հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը գրում է.

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀՈԳԵՎՈՐ ՏԱՃԱՐԻ ՎՐԱ

էրդոհանի եթիմներն ու սորոսի ճտերը, լրտեսախմբի մյուս չարքապատկանների հետ՝ Ազգ ու Հայրենիք կործանելու ծրագիրն իրագործելու համար բռունցքված, շարունակում են հարձակվել Հայոց հոգևոր կենտրոնների վրա:

Այս անգամ թրքաեթիմ ձայնը հնչեց դասալիք ազգադավի կայքից՝ աթանեսյան վահրամ վերնագրված ինչ-որ գոյանքից, ով զրպարտանքների հեղեղ շպրտելով, վամպիրին բնորոշ անթաքույց հրճվանք է ապրում:

«Դուխով տրյապկեքի» այս ինքնամատույց խլվլանքը փորձում է ապատեղեկատվությամբ ստվեր նետել այն մեծ աշխատանքի վրա, որն իրականացվում է ՀԳՄ ղեկավարության կողմից: Այս ստակոլոլ գոյանքն, իհարկե, չէր անդրադառնալու այն փաստին, որ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի նախաձեռնությամբ հրատարակվեցին՝ հայ-ամերիկյան, հայ-ռուսական, հայ-վրացական, հայ-իրանական, հայ-ֆրանսիական և այլ երկրների հետ մեր բարեկամությունը փաստող տասնյակ հատորներ: Միության աշխատանքները՝ բազմաթիվ շնորհանդեսներ, գրական հանդիպումներ, ստեղծագործական սեմինարներ և շատ ու շատ այլ գրական միջոցառումներ կազմակերպելու, ինչպես նաև, ՀԳՄ շենքերն ու տարածքները պահպանելու համար, ստիպված ենք մի շարք սենյակներ, նաև վարձակալության տրամադրել՝ ծախսերի որոշ մասը հոգալու համար։

Բացահայտ սրիկա պետք է լինել՝ չնկատելու համար, թե ինչպես է Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տունը տնօրեն Մովսես Մանուկյանի գլխավորությամբ շարունակաբար իր ծառայությունը բերել մեր հայրենակիցներին՝ տեղահանություններ, վիրուսավարակներ և այլ աղետների ժամանակ: Ինչպես է կարողանում սուղ միջոցները խնայելով, ստեղծագործական օրեր տրամադրել բազմաթիվ գրողների, որոնք խոստովանում են, որ շատ ու շատ արժեքավոր գործեր հենց այդ շենքում են արարել:

Չէ, քեզ ու քեզ նման լպրծուններին հաշվետվություն չէ, որ տալիս եմ, գոյա՛նք, պարզապես, հիշեցնում եմ, որ կա՛ն հայերը. որ պայքարելու են հայերը ներսուդրսի թշնամիների դեմ և հաղթելով, լինելու՛ են հայերն իրենց ստեղծագործական միություններով և արարչական տաճարներով:

Իմացա, որ Արցախից ես, բայց կարոտն ու կորստի ցավը չէ, որ տանջում է քեզ, այլ մի հանգամանք, որ ՀԳՄ նախագահը չի շնորհավորել հայրենակից գրողիդ 70 ամյակը…

Չգիտեմ՝ արցախյան պատերազմի տարիներին ինչ մարտական գործողությունների մասնակից ես եղել (և եղե՛լ ես արդյոք) բայց քեզ ու քո նմաններին թույլ չեմ տա պղծեն այն սրբությունները, որոնք որդիներս և բոլոր ազնվազարմ հայերն իրենց կյանքի գնով են պաշտպանել:

Քիչ մնաց, գալու է օրը, և բոլոր ազգադավ ծախու շներին՝ էրդոհանի եթիմներին, սորոսի ճտերին, քամակաբաշխ լրտեսախմբերին, բոլոր ազգադավ գոյանքնեին՝ կանգնեցնելով Հայոց արդարադատության առաջ, ստիպելու՛ ենք, որ այս Սուրբ հողը լպստեն իրենց պիղծ բերանով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նա Թուրքիայի շահերի սպասարկողն է, ցեղասպանությունն ուրացողը. Էդուարդ Շարմազանով

Հաջորդ գրառումը

Միակ տեղը, որին Գերմանիան արժանի է այս բանակցություններում, դատապարտյալների նստարանն է. Սպիտակ տուն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոյեմբերի 2-ին Սուրբ Էջմիածնում երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևն այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները

31/10/2025
Հաջորդ գրառումը

Միակ տեղը, որին Գերմանիան արժանի է այս բանակցություններում, դատապարտյալների նստարանն է. Սպիտակ տուն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական