Կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանին ես չեմ ճանաչում, բայց որպես կին հանրային գործիչ որեւէ կերպ չեմ կարողանում ընկալել այս վտանգավոր ու հիրավի դաժան պատժամիջոցները նրա հանդեպ, բայց ինձ համար առանձնահատուկ աբսուրդային է թվում իրավիճակը, երբ հիշում եմ, որ երկրի գլխավոր դատախազն էլ է երիտասարդ կին, նաեւ տարբեր ուժային կառույցների ղեկավարներ են կանայք:
Կանանց ներգավվածությունը քաղաքականության մեջ ինքնանպատակ երեւույթ չի, դրա նպատակներից մեկն էլ այն է, որ իրենք տարբեր հարցերում կարող են լինել անսպասելիորեն ավելի ակզբունքային ու համառ, կարող են ժանգոտած համակարգերում ինչ որ բան փոխել…
Լիդիան վստահորեն դուրս կգա այս փորձությունից, բայց այսօրվա համակարգերում ներգրավված ու դրանց լիովին սերտաճած կանայք երբեք էլ իրենց շուրջ ստեղծած բանտից դուրս չեն գա:
Ես կանանց թեման երբեք չեմ շահարկել, բայց կանացի սոլիդարությունը ու փոխըմռնումը անգամ ամենաբարդ քաղաքական իրավիճակներում շատ կարեւոր եմ համարում:
Ովքեր, որ մասնակցել ու ներդրում են ունեցել ժամանակին Բաքվում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի ազատ արձակման գործում, դա գիտեն: Խոսքը 7-րդ գումարման ԱԺ խորհրդարանի բոլոր կանանց մասին է…
Տաթևիկ Հայրապետյան, պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ





